Հասարակագիտություն

Շառլ Լուի Մոնտեսքյո

Շառլ Լուի դը Սեկոնդա, բարոն լա Բրեդ և դը Մոնտեսքյո, ֆրանսիացի գրող, իրավագետ և փիլիսոփա, «Պարսկական նամակներ» վեպի, «Հանրագիտարանի» մի շարք հոդվածների հեղինակ։

Related image

Մոնտեսքյոն համարվում է ֆրանսիական լուսավորության կարկառուն ներկայացուցիչ, իրավաբան է և քաղաքական մտածող։ Սերում է արիստոկրատական ընտանքից և հետևաբար ստացել է փայլուն կրթություն։ 1714 թվականին նա դառնում է Բորդոյի պառլամենտի անդամ, երկու տարի անց՝ 1716 թվականին՝ նախագահ։ Նա ունի բազմաթիվ աշխատանքներ, որոնցից ամենանշանավորներն են «Պարսկական նամակներ» (1721), «Խորհրդածություններ հռոմեացիների ծաղկման և անկման պատճառների մասին» (1734), և 20 տարվա աշխատանք՝ «Օրենքների ոգու մասին» (1748) գրքերը։ «Պարսկական նամակներում» նա խստորեն քննադատում է ֆեոդալական կարգերը, տիրող անարդարությունները, որը բնականաբար դարձավ խոշոր իրադարձություն ֆրանսիական հասարակական-քաղաքական կյանքում։

Մոնտեսքյոն ծնվել է Շատո դե լա Բրեդում, Ֆրանսիայի հարավարևմտյան մասում, Բորդոյից 25 կմ հեռու։ Հայրը Ժակե Սեկոնդան զինվոր էր, որը սերում էր ազնվականների ցեղից։ Մայրը Մարի Ֆրանսուա դե Պեսնելը Սեկոնդանների ընտանիքին է փոխանցել բարոնի տիտղոսը։ Մոր մահից հետո նրան ուղարկում են Ջուիլլի կաթոլիկական քոլեջ, որտեղ սովորել է 1700-1711 թվականները։ Հայրը մահանում է 1713 թվականին և նրա խնամակալությունը անցնում է հորեղբորը։ 1714 թվականին Շառլը դառնում է Բորդոյի պառլամենտի խորհրդի անդամ։

Պատմության փիլիսոփայություն

Մոնտեսքյոյի՝ պատմության մասին փիլիսոփայությունը նվազագույնի էր հասցնում անհատների և իրադարձությունների դերը։ «Խորհրդածություններ հռոմեացիների ծաղկման և անկման պատճառների մասին» գրքում «յուրաքանչյուր պատմական իրադարձություն տեղի է ունեցել մի հիմնական շարժման հետևանքով» տեսակետը նա մեկնաբանում էր այսպես. Պատահականությունը չի կառավարում աշխարհը։ Հարցրեք հռոմեացիներին, որոնք ունենում էին իրար հաջորդող հաջողություններ, արդյոք առաջնորդվել են որևէ հստակ պլանով, կամ իրար հաջորդող վայրիվերումներ, որոնք հետևել են մեկը մյուսին։ Յուրաքանչյուր միապետության մեջ գոյություն ունեն ընդհանուր պատճառներ՝ բարոյական և ֆիզիկական, որոնք բարձրացնում, հաստատում կամ այն հավասարեցնում են հողին։ Բոլոր միջադեպերը կառավարվում են այս պատճառներով։ Եվ եթե մի պատերազմում պատահականությունը, որը որոշակի պատճառ է, պետությունը ավերածության է հասցրել, ինչ- որ հիմանական պատճառ կարևոր է դարձրել պետության կործանվելը որևէ պատերազմի պատճառով։ Միով բանիվ՝ հիմնական միտումը առաջանում է այդ բոլոր միջադեպերից։ Հանրապետությունից դեպի կայսրություն անցում կատարելը քննարկելիս նա առաջարկում է այն տեսակետը, որ եթե Կեսարը և Պոմպեոսը չփորձեին զավթել Հանրապետության կառավարումը, ապա մյուսները ավելի կմեծանային իրենց տեղերում։ Պատճառը ոչ թե Կեսարի և Պոմպեոսի ձգտումն է, այլ ընդհանրապես մարդկային ձգտումն է։

Հասարակագիտություն

Ինսթագրամը որպես երիտասարդական մշակութային հարթակ

 

 

Սոց. ցանցերը նույնպես մշակույթի մաս են կազմում։ Երիտասարդությունը օրվա 80% -ը անցկացնում է ինտերնետում, իսկ նրանց մեծ մասը ինսթագրամում՝ ներկայիս ամենատարածված սոց. ցանցում։

Ինսթագրամը լուսանկարների և տեսագրությունների փոխանակման անվճար ծրագիր է, որի միջոցով օգտվողները կարող են լուսանկարել և տեսագրել, ֆիլտրեր օգտագործել, ինչպես նաև տարածել դրանք իրենց ծառայությունով կամ այլ սոցիալական ցանցերով։ Ինստագրամի հիմնադիրներն են Քևին Սիսթրոմը և Մայք Քրիգերը։ 2012թվականի ապրիլին Ֆեյսբուքը գնել է Ինստագրամը։

 Իսկ ի՞նչ է տալիս ինսթագրամը երիտասարդությանը։ Image: Silhouettes of mobile users are seen next to a screen projection of Instagram logo in this picture illustration

 

 

 

 

Նախ ինսթագրամն ունի իր լավ և վատ կողմերը, հետևաբար երիտասարդությանը տալիս է, և լավը, և վատը։ Լավ է երբ տեղյակ  ես աշխարհի այլ ծայրերի իրադարձություններից, վատ է, որ այդ ինֆորմացիան հաճախ սխալ է լինում։ Կարող ես հետևել քո սիրելի աստղերին,իրենց կյանքի ընթացքին և այլն։

Դեռահասները  հիմնականում փորձում են ինքնահաստատվել՝  ինսթանգրամում տեղադրելով այնպիսի նկարներ,որոնց  նայելով մեր կարծիքը փոխում ենք իրենց մասին։ Շատերը հրապարակում են տարբեր ճաշատեսակների նկարներ, նշելով ռեստորանի կամ սրճարանի վայրը, և երջանիկ(ուրախ) մեկնաբանություններ թողնում։20190401_095941

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հասարակագիտություն

Ընտանեկան իրավունքներ

eco-friendly-changes-and-challenges-fun-for-the-whole-_16000802_800509862_0_0_14090681_500-1014x487Ընտանեկան իրավունքիրավունքի առանձին ճյուղ, որը առաջացել է դասակարգային հարաբերությունների ծագմանը զուգընթաց և հասարակարգերի փոփոխության ընթացքում փոխվել է։ Ստրկատիրական շրջանի ամուսնաընտանեկան իրավունքը` արտահայտելով ժամանակի հասարակական հարաբերությունները, պահպանել է նաև նախնադարյան համայնական կարգերից մնացած առանձին սովորույթներ։ Ամուսնությունը դիտվել է որպես աշխարհիկ իրավական դաշնադրություն, հարսանիքը՝ դրա հասարակական ճանաչման միջոց։ Նահապետական ընտանիքներում գույքի միակ սեփականատերը ընտանիքի գլուխն է համարվել. այդ իրավունքը փոխանցվել է ավագ որդուն։ Ավատատիրական շրջանում ամուսնաընտանեկան հարաբերությունները կարգավորվել են աշխարհիկ և կանոնական իրավունքի նորմերով։ Ամուսնությունն առանց եկեղեցական ծեսի անվավեր է ճանաչվել։ Արգելվել է բազմակնությունը, այլադավանի հետ ամուսնությունը և այլն։ Պարտադիր էին ամուսնանալու որոշակի տարիքը, փոխադարձ համաձայնությունը, ամրագրված էին երեխաների նկատմամբ հոր իշխանությունը և նրա անձնական ու գույքային իրավունքները։

ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻՑ ՈՐՈՇ ԿԵՏԵՐ

Հոդված 1. Ընտանեկան օրենսդրության հիմնական սկզբունքները

1. Ընտանիքը, մայրությունը, հայրությունը և մանկությունը Հայաստանի Հանրապետությունում հասարակության ու պետության հովանավորության և պաշտպանության ներքո են:
Պետությունը երաշխավորում է երեխաների իրավունքների առաջնային պաշտպանությունը:
Ընտանեկան օրենսդրությունը ելնում է ընտանիքի ամրապնդման, ընտանեկան հարաբերությունները փոխադարձ սիրո ու հարգանքի վրա կառուցելու, ընտանիքի բոլոր անդամների փոխադարձ օգնության և պատասխանատվության, ընտանեկան գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, ընտանիքում երեխաների դաստիարակության առաջնայնության, ընտանիքի անդամների կողմից իրենց իրավունքների անարգել իրականացումն ապահովելու, այդ իրավունքների դատական պաշտպանության հնարավորության անհրաժեշտությունից։
2. Ճանաչվում է միայն քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնությունը:
3. Կանայք և տղամարդիկ ամուսնանալիս, ամուսնության ընթացքում, ամուսնալուծվելիս օգտվում են հավասար իրավունքներից:
4. Ընտանեկան հարաբերությունների իրավական կարգավորումն իրականացվում է տղամարդու և կնոջ ամուսնական դաշինքի կամավորության, ընտանիքում ամուսինների իրավունքների հավասարության, ընտանեկան հարցերը փոխադարձ համաձայնությամբ լուծելու, նրանց բարեկեցության մասին հոգատարության, ընտանիքի անչափահաս և անաշխատունակ անդամների իրավունքների և շահերի առաջնային պաշտպանությունն ապահովելու սկզբունքներին համապատասխան:
5. Արգելվում է ամուսնանալիս և ընտանեկան հարաբերություններում սոցիալական, ռասայական, ազգային, լեզվական կամ կրոնական պատկանելության հատկանիշներով քաղաքացիների իրավունքների որևէ սահմանափակում:
Քաղաքացիների իրավունքներն ամուսնանալիս և ընտանիքում կարող են սահմանափակվել միայն օրենքով և միայն այնքանով, որքանով այդ սահմանափակումը անհրաժեշտ է անձանց պատվի ու բարի համբավի, ընտանիքի այլ անդամների և այլոց առողջության, ազատության, իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության համար։

Հոդված 2. Ընտանեկան օրենսդրությամբ կարգավորվող հարաբերությունները

Ընտանեկան օրենսդրությունը սահմանում է ամուսնության, ամուսնությունը դադարելու և անվավեր ճանաչելու պայմաններն ու կարգը, կարգավորում է անձնական ոչ գույքային և գույքային հարաբերություններն ընտանիքի անդամների միջև՝ ամուսինների, ծնողների և զավակների (որդեգրողների ու որդեգրվածների), իսկ ընտանեկան օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և շրջանակներում՝ մյուս ազգականների և այլ անձանց միջև, ինչպես նաև որոշում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին ընտանիքում տեղավորելու ձևերն ու կարգը:

Հոդված 4. Ընտանեկան հարաբերությունների նկատմամբ քաղաքացիական օրենսդրության կիրառումը

Ընտանիքի անդամների միջև սույն օրենսգրքի 2-րդ հոդվածով սահմանված և ընտանեկան օրենսդրությամբ չկարգավորվող գույքային և անձնական ոչ գույքային հարաբերությունների նկատմամբ քաղաքացիական օրենսդրությունը կիրառվում է այնքանով, որքանով դա չի հակասում ընտանեկան հարաբերությունների էությանը:

Հոդված 5. Ընտանեկան հարաբերությունների նկատմամբ ընտանեկան օրենսդրության և քաղաքացիական օրենսդրության կիրառումն անալոգիայի կարգով

Եթե ընտանիքի անդամների միջև հարաբերությունները կարգավորված չեն ընտանեկան օրենսդրությամբ կամ կողմերի համաձայնությամբ, և բացակայում են նշված հարաբերություններն ուղղակիորեն կարգավորող քաղաքացիական իրավունքի նորմերը, ապա նման հարաբերությունների նկատմամբ (եթե դա չի հակասում դրանց էությանը) կիրառվում են նույնպիսի հարաբերությունները կարգավորող ընտանեկան և (կամ) քաղաքացիական իրավունքի նորմերը (օրենքի անալոգիա)։ Օրենքի անալոգիայի կիրառման անհնարինության դեպքում ընտանիքի անդամների իրավունքներն ու պարտականությունները որոշվում են՝ ելնելով ընտանեկան կամ քաղաքացիական իրավունքի սկզբունքներից (իրավունքի անալոգիա)։

 

 

Հասարակագիտություն

ՀՈՒՅԶԵՐ

Հույզը (լատ.՝ emoveo՝ ցնցում, անհանգստացում), միջին տևողությամբ հոգեբանական գործընթաց է, որն արտացոլում է սուբյեկտիվությունըգնահատող վերաբերմունք՝ գոյություն ունեցողի կամ հնարավոր իրավիճակների և օբյեկտիվ աշխարհի նկատմամբ: Հույզերը բնութագրվում են հետևյալ բաղադրիչներով՝ անհանգստություններով կամ հոգեկանում հույզերի զգացողության գիտակցմամբ, գործընթացներ՝ նյարդային համակարգում կատարվող իրադրությունով՝ էնդոկրին համակարգ, շնչառական, մարսողական և օրգանիզմի մնացած համակարգով, հույզերը արտահայտիչ են նաև դեմքի վրա: Հույզերը տարբերվում են մյուս տեսակի հուզական գործընթացներիցԱֆֆեկտզգացմունք և տրամադրություն:

2016CA_Emotions_458330963.png

Հույզերը հոգեկան երևույթների շրջանակներում հանդիսանում են կարևորագույն բարդ գործընթացներ, որոնք զուգակցվում են հոգեկան բոլոր երևույթների հետ: Հույզերը ունի առաջացման սկիզբ, ընթացք, զարգացում և ավարտ:

Հույզերը արտահայտում են սուբյեկտի վերաբերմունքը շրջապատող աշխարհի օբյեկտների և սուբյեկտների նշանակելի լինելու նկատմամբ: Այն պահանջմունքների գոյության սուբյեկտիվ ձևն է. հույզերը սուբյեկտի համար ազդակ են հանդիսանում արտաքին օբյեկտների կարևորությունը գնահատելու համար և դրդում են ուղղելու իրենց գործունեության ուղղվածությունը: Հույզերը արտացոլում են սուբյեկտի վերաբերմունքը աշխարհի և ինքն իր նկատմամբ, պահանջմունքների բավարարված կամ անբավարարված լինելը նաև ապագայում դրանցբավարարվածության հնարավոր և անհնարին լինելը։

Հույզը երբեմն նշանավորվում է որպես զգացմունք (feeling), որը մոտիվացնում է, կազմակերպում և ուղղորդում ըմբռնումը, մտածողությունը և գործողությունը:

Հույզը մոտիվացնում է: Այն մոբիլիզացնում է էներգիան: Այդ էներգիան որոշ դեպքերում սուբյեկտի համարգործողություն կատարելու միտում է համարվում: Հույզերը ղեկավարվում են անհատի մտավոր և ֆիզիկական ակտիվությամբ, դրանք ուղղում է համապատասխան ուղղությամբ: Օրինակ՝ եթե դուք վախեցած եք, ապա դժվար թե ագրեսիվ քայլեր անեք: Հույզերը ֆիլտրում են անձի ըմբռնումները։

«Հույզերը կարող են նշանավորվել որպես դրական կամ բացասական փորձ, որը կապված է ֆիզիոլոգիական ակտիվության որոշակի կառուցվածքի հետ»: Հույզերը առաջացնում են տարբեր ֆիզիոլոգիական, վարքային եւ ճանաչողական փոփոխություններ: Հույզերի առաջնային դերը այն է, որ մոտիվացնեն հարմարվող վարքը, որոնք նախկինում նպաստում էր մարդկանց գոյատեւման գործընթացին: Զգացմունքները պատասխանում են ներքին եւ արտաքին կարևոր «իրադարձություններին»։

 

Հասարակագիտություն

Հոգեբանություն

Հոգեբանություն, (հին հուն.՝ ψυχή՝ հոգի, λόγος՝ միտք, գիտություն) գիտական և կիրառական գիտություն հոգեկանի՝ որպես կենսագործունեության հատուկ ձևի զարգացման և գործունեության մասին։b7ef8a11788426c91fcfdab7e933c96d

Գիտական մեկնաբանությամբ «հոգեբանություն» հասկացությունը առաջացել է 16֊րդ դարում։ Սկզբնապես այն վերաբերում էր հատուկ գիտության, որը զբաղվում էր հոգևոր կամ հոգեկան երևույթների ուսումնասիրմամբ, այսինքն այնպիսի երևույթների, որոնք մարդը հեշտությամբ իր գիտակցությունում կարողանում է գտնել ինքնադիտման արդյունքում։

20-րդ դարից սկսած հոգեբանական հետազոտությունները դուրս են եկել այն երևույթների սահմաններից, որոնց շուրջ դարեր շարունակ կենտրոնացել էին։ Սրա հետ կապված «հոգեբանություն» հասկացությունը կորցրել է իր սկզբնական, բավականին նեղ իմաստը, երբ այն վերաբերում էր միայն սուբյեկտիվ, մարդու կողմից անմիջականորեն ընկալվող և ապրվող գիտակցության երևույթներին։

«Հոգեբանություն» հասկացությունը, համաձայն որոշ տվյալների, 1590 թվականին առաջադրել է Գոկլենիուսը, իսկ այլ աղբյուրների համաձայն տերմինը ներմուծվել է Քրիստիան Վոլֆի կողմից 1732 թվականին։ Հոգեբանությունը գիտություն է, որը ուսումնասիրում է մարդու հոգեկան կյանքը, նրա ներաշխարհը:

Օտար լեզուներից շատերում «հոգեբանություն» գիտությունը կոչվում է «փսիխոլոգիա»: Այս բառը հունարեն ծագում ունի: Հին հունարենում «փսյուխե» նշանակում է «հոգի», իսկ լոգոս` «խոսք, բան», այլ խոսքով` ասելիք, գիտություն: Այս բառերի թարգմանությունն արդեն հուշում է հոգեբանության առավել ընդհանրական և համառոտ սահմանումը. հոգեբանություն, այսինքն` խոսք հոգու մասին:

Հոգեբանությունը լուծում է մի շարք խնդրիներ, այսպես, օրինակ`

  • ուսումնասիրում է մարդու ներաշխարհը, նրա հոգեկան կյանքի կոնկրետ փաստերն ու տվյալները,
  • ուսումնասիրում է մարդու արարքները, վարքը, ինչպես նաև այն, թե ինչպես է մարդն իրեն դրսևորում այլ մարդկանց հետ հարաբերությունների ժամանակ,
  • բացահայտում է հոգեկան այս կամ այն երևույթի դրսևորման պատճառները և օրինաչափությունները, այսինքն` այն առանձնահատկությունները, որոնք բնորոշ են որոշակի խմբի մարդկանց:

 

Հասարակագիտություն

Բարոյականություն

Բարոյականություն կամ մորալ(լատ.՝ moralitasլատ.՝ mores բարքեր), բարոյագիտության ուսումնասիրության օբյեկտ, հասարակական գիտակցության ձևերից մեկը, սոցիալական հասկացություն, որ կատարում է մարդկանց վարքի կարգավորման ֆունկցիա հասարակական կյանքի առանց բացառության բոլոր բնագավառներում։

Անհատի բարոյական գիտակցություն

Հասարակական գիտակցությունից բացի բարոյականության մեջ պակաս դեր չի խաղում անհատական գիտակցությունը։ Հիմնվելով հասարակության կողմից մշակված բարոյական պատկերացումների վրա, յուրացնելով դրանք դաստիարակության պրոցեսում՝ անհատը կարող է զգալիորեն ինքնուրույն կերպով կարգավորել իր վարքը և դատել իր շուրջը տեղի ունեցող ամեն ինչի բարոյականության մասին։ Դրա շնորհիվ բարոյականության մեջ նա հանդես է գալիս ոչ միայն որպես սոցիալական վերահսկողության օբյեկտ, այլև որպես նրա գիտակից սուբյեկտ, այսինք՝ որպես բարոյական անհատանձնավորություն։

Հասարակագիտություն

Իդեալ։ մարդկային իդեալ

Իդեալ (կատարելատիպ, մտատիպար), այնպիսի մտապատկեր կամ պատկերացումների համակարգ, որոնցում արտահայտվում են անձի բարոյական, գեղագիտական, հասարակական ըմբռնումների և կատարելության մասին պատկերացումները ։ Եթե իդեալն անձի համար դառնում է նաև նպատակ, ապա ակտիվացնում է նրան, որոշակի ուղղվածություն է հաղորդում նրա գործունեությանը։ Իդեալները կարող են մարդու համոզմունքների հիմնական բաղադրիչները դառնալ։

Իդեալականացում

Որևէ անձի կամ այլ երևույթի՝ երևակայության մեջ իրականից ավելի բարձր հատկություններով, բարեմասնություններով օժտելը, նրան դրական գծեր վերագրելը։ Սովորաբար իդեալականացնում են այն անձին (կամ խումբը), որոնց հետ հոգեբանական նույնականացում(իդենտիֆիկացիա) են ապրում։ Իդեալականացումը սովորական երևույթ է սիրո առկայության դեպքում։

Հասարակագիտություն

Գեղեցիկը և տգեղը արվեստում

Գեղեցիկը, կատեգորիա է, որը բնութագրում է իրականության մեջ և արվեստում դրսևորվող գեղագիտական բարձրագույն արժեքը։

Գեղեցիկը, ծագում է սուբյեկտի իդեալական պատկերացումների ու գնահատվող երևույթի՝ իդեալականի ու իրականի հարաբերության, դիալեկտիկական համապատասխանության մեջ։ Գեղեցիկի ընկալումը, որպես կանոն, անմիջական է և հենվում է իրերի արտաքին տեսքի վրա, սակայն միջնորդավորված է անհատի ողջ կենսափորձով և ձևի միջոցով իրերի բովանդակության մասին դատելու ընդունակությամբ։ Ահա ինչու Գեղեցիկի «գաղտնիքը» բովանդակությունից կտրված ձևի օրինաչափություններով բացատրելու փորձերը ապարդյուն են եղել և հանգեցրել են կա՛մ նատուրալիզմի, կա՛մ ֆորմալիզմի։։ Այն պատրանքը, թե գեղեցիկ իրերի սոսկ ձևական կատարելությունն Է, որոշ դեպքերում հետևանք է դրանց ներդաշնակ կառուցվածքի և մարդկային իդեալների համընկնման, օրինակ, առողջ, համաչափ զարգացած եղնիկը, արծիվը, աղավնին։ Սակայն, ոչ պակաս օրինաչափ բնական ձևեր ունեցող այլ կենդանիներ՝ գորտը, որդը, օձը գեղեցիկ չեն համարում, որովհևտև նշված համընկնումը տեղի չի ունեցել։ Նույնը վերաբերում է նաև նյութական իրերին, հաճախ, չկորցընելով օրինաչափ հատկություններից ոչ մեկը, դադարում են գեղեցիկ լինելուց, «հնանում են բարոյապես», հակասություն է առաջանում իրերի տեխնիկական կատարելության և գեղագիտական կողմն ապահովող այլ՝ մասնավորապես ոճային ու գունային պահանջների միջև, խախտվում է դրանց միասնությունը։

Գեղեցիկը ոչ թե վերացական գաղափարի կամ աստվածային կամքի արտահայտությունն է,ինչպես կարծում էին իդեալիստները,այլ կենդանի իրականության:Կյանքից դուրս գեղեցիկ չկա:Այդ տեսակետն առանձին հետևողականությամբ հիմնավորել է Ն.Գ. Չերնիշևսկին,որը գրել է. <<Գեղեցիկը կյանքն է,գեղեցիկ է այն էակը, հանձին որի տեսնում ենք այնպիսի կյանք որպիսին նա պետք է լինի ըստ մեր հասկացողության: Զարգացնելով այդ միտքը, Չերնիշևսկին ցույց է տալիս ,որ գեղեցիկը տվյալ երևույթի մեջ կյանքի լիարժեք դրսևորումն է,առողջ և կենդանի զարգացումը:Այդպես էր մոտենում հարցին նաև Մ.Նալբանդյանը.<<Գեղեցկության մոտավոր սահմանը`բնության մոտ լինելը կամ բնության նմանվելն է>>:

Արվեստում  ամեն ինչ  ներկայացվում է  խիտ  գույներով, երբեմն  բացասական  երևույթները  դառնալով  գեղարվեստական  արժեք, իսկ  սարսափելին ու  տգեղը, անցնելով որոշակի փուլեր,  հասնում են կատարսիսի և  գեղեցկանում:

Գեղարվեստական գրականության մեջ  տգեղի  և տգեղի վերափոխման օրինակները  բազմաթիվ  են, դրանք  շատ  են  նաև  գեղանկարչության  մեջ:  Վերածննդի  դարաշրջանում, երբ նկարիչները  պատկերում էին  գեղեցիկ  մարմիններ  և  գեղեցիկ  ոգի,  Ի. Բոսխը  պատկերում  էր  այլանդակ  դեմքեր,  զզվանք  առաջացնող  տեսարաններ:  Այս  անճոռնի  դեմքերն ու  տեսարանները  շղարշված են  խոր  իմաստով, որը  կարելի  է  անվերջ  վերլուծության  ենթարկել:

Ռուբենսը  պատկերում  էր  գեր,ճարպոտ   մարմիններ, որը  կյանքումզզվանք  կարող են առաջացնել: Սակայն  նկարչի  նպատակը այն չէր, որ պատկերեր  միայն  մարդկանց  մարմնի խոշորություննու ծավալը: Այսպես , օրինակ «Սելենի  երթ»-ում /»Шествие Селена»/, կարելի  է տեսնել կյանքի խորհրդանիշը`սեր, երթ, ուրախություն, հաճույք, գինի…  Այսպիսով, կարելի է ասել` գեղեցիկն ու  տգեղը քայլում են  կողք կողքի, բայց  միայն  այն ժամանակ տգեղը կարող է հետաքրքրություն  առաջացնել, երբ  կդառնա գեղարվեստական  արժեք:

վերլուծելով  տգեղը  արվեստում,  կարելի  է  ասել, որ  այն  առանց  գեղեցիկի չի  կարող  գոյատևել  և  ձգտել  մաքրման:  Այսպիսով, տգեղը  հետաքրքրում է արվեստագետին  այն ժամանակ, երբ որ  այն  բախվում է  կամ  համադրվում  իր  հակադիրին: