Հաշվետվություն, Լուսանկարչություն

Լուսանկարչական հաշվետվություն

Մասնակցել եմ արտագնաների՝ Կասկադ, հյուսիսային պողոտա, Երևանի 2800 ամյակին նվիրված այգի և այլ շատ տեղեր։ Արտագնաների հիմնական ծրագիրն է Երևանի տարբեր շենքերը և այլ տեսարժան վայրերը լուսանկարել։

Հաշվետվություն

Տարեկան հաշվետվություն

Առաջին կիսամյակի հաշվետվությունն այստեղ։

Անգլերեն — Անգլերենի ժամերին կարդում ենք պատմվածքներ, կատարում քերականական վարժություններ, թարգմանությունները և կրկնում անցածը։
Բնագիտություն և Էկոլոգիա — Այս կիսամյակում ավելի ակտիվ ենք եղել և սկսել ենք շատ ու շատ նախագծեր։ Մասնակցել եմ «Լոռու մարզ»  նախագծին, որում ես ներկայացնում էի Լոռվա բուսական և կենդանական աշխարհը։
Գրականություն — Գրականության ժամին կարդում ենք գրական պատմվածքներ և քննարկում դրանք։
Հայոց լեզու — Հայոց լեզվի ժամին կատարում ենք քերականական աշխատանքներ, կրկնում խոսքի մասերը և անում շատ վարժություններ։
Հայոց պատմություն և հասարակագիտություն — Ընկեր Սամվելի հետ կատարել ենք նախագծեր, կարդացել հայտնի պատմիչների մասին:
Մաթեմատիկա — Մաթեմատիկայի ժամին կատարում ենք վարժություններ։

Բլոգում ունեմ 160-ից ավել նյութ։ Այս կիսամյակ լուսանկարչական ունակություններս ավելի են լավացել, քանի որ ամեն ուրբաթ ընկեր Սուսանի հետ գնում ենք լուսանկարելու տարբեր տեղեր և  երեքշաբթի օրերը քննարկում այդ նկարները։ Մասնակցել եմ «Լաբորատորային բաց դաս» -ին, որի ընթացքում լուսաբանում էի , ուս․ աշխ․ գինու լաբ-ում , այցը ագարակ ։

 

 

Հաշվետվություն

Կիսամյակային հաշվետվություն

Ես Գասպարյան Էլենն եմ։ Ընտրել եմ 《Լուսանկարչական գործ》 բաժինը։ 4 ամիս է ինչ հաճախում եմ քոլեջ։ Մասնակցում եմ, ինչպես բոլորը, առավոտյան ընդհանուր պարապմունքներին, որտեղ երգում ենք ժողովրդական և հոգևոր երգեր, պարում ենք՝ Սղրդի քոչարի, Իշխանաց, Ծաղկաձոր և այլ պարեր։

Մասնակցել եմ մի քանի ճամփորդությունների՝ Գյումրի , Ավետիք Իսահակյանի տուն֊ թանգարան, Ազատաշեն և այլն։ Գնացել ենք նաև կրթահամալիրի ագարակ։

Անցել ենք հետևյալ առարկաները՝ անգլերեն, հայոց լեզու, գրականություն, հայոց պատմությունհասարակագիտությունէկոլոգիա, բնագիտություն, մաթեմատիկա, երաժշտություն, ֆիզկուլտուրա։ Ընդհանուր բոլոր առարկաներից ունեմ 100֊ից ավելի հրապարակած նյութ։ Դասերից շատ չեմ բացակայում, նկատողություն չեմ ստացել։Անբավարար գնահատական չունեմ։ Լավ տիրապետում եմ բլոգին։

Քանի որ սովորում եմ լուսանկարչություն՝ ամեն երեքշաբթի լուսանկարչական խմբով գնում ենք նկարելու տարբեր վայրեր։ Օրինակ՝ Կոնդի թաղամաս, Համալիր, Վազգեն Սարգսյանի անվան հին մարզադաշտ, Երևանյան լճի ափ, հին ճոպանուղի, Նաիրիտ 2 գործարան, 3֊րդ զանգված և այլն։