Հայոց պատմություն

ՄՈՍԿՎԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Մոսկվայի պայմանագիր (ռուս.՝ Московский договор, թուրք.՝ Moskova Anlaşması), Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության (ՌԽՖՍՀ) կառավարության և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության միջև 1921 թվականի մարտի 16-ին կնքված պայմանագիր, որը

բանակցվել է Մոսկվայի ռուս-թուրքական երկրորդ կոնֆերանսի (26 փետրվարի – 16 մարտի, 1921 թվական) ժամանակ։
Սույն պայմանագրով Ռուսաստանը ճանաչում էր Թուրքիայի ինքնիշխանությունը Ազգային մեծ ուխտի՝ թուրքական ճանաչած բոլոր տարածքների նկատմամբ։ Թուրքիան իր հերթին հրաժարվում էր Բաթումից` փոխարենը ստանալով Սուրմալուի գավառը[1]։

ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Ստալինի նամակը Լենինին՝ հայերի և թուրքերի վերաբերյալ, 12.02.1921 թ.[2]

Մոսկվայի ռուս-թուրքական երկրորդ կոնֆերանսն անցկացվել է 1921 թվականի փետրվարի 26-ից մինչև մարտի 16-ը, Քեմալական Թուրքիայի և խորհրդային հանրապետությունների միջև հարաբերությունները կարգավորելու նպատակով։ Կոնֆերանսում ՌԽՖՍՀ-ն ներկայացրել են Գեորգի Չիչերինը և Ջելալ Կորկմասովը, իսկ Թուրքիայի ազգային մեծ ժողովի կառավարությունը՝ Յուսուֆ Քեմալ Բեյը, Ռիզա Նուր Բեյը և Ալի Ֆուատ փաշան։ Ազգությունների այն ժամանակվա կոմիսար Ստալինի ջանքերի շնորհիվ[2] Չիչերինը վերջնականապես հրաժարվում է մինչ այդ ունեցած հայանպաստ իր դիրքորոշումից։ Հայաստանի սահմանների հարցի կապակցությամբ Չիչերինը հայտարարում է, որ իրենք չեն պնդի սահմանը Արփաչայից արևմուտք և Արաքսից հարավ անցկացնելուն։ Դա նշանակում էր, որ Թուրքիային էին անցնում ոչ միայն ամբողջ Կարսի մարզը, այլև Սուրմալուի գավառը, որը երբեք չէր եղել Թուրքիայի կազմում։ Սակայն թուրքական պատվիրակությունը չի բավարարվում այդքանով և պահանջում է, որպեսզի Նախիջևանի մարզը չմնա Հայաստանին, այլ դրվի Ադրբեջանի հովանավորության տակ, վերջինս էլ պետք է պարտավորվեր ապագայում չզիջել այդ հովանավորությունը մի երրորդ պետության, այսինքն՝ Հայաստանին։
Ի վերջո մարտի 16-ին կողմերը կնքում են ՌՍՖՍՀ – Թուրքիա «ընկերության և եղբայրության պայմանագիրը», ինչպես նշված է պայմանագրի նախաբանում[3]:

ՄՈՍԿՎԱՅԻ ՔԵՄԱԼԱ-ԲՈԼՇԵՒԻԿՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻ

Պայմանագրերի օրինականության համար կարևոր է պատվիրակությունների լիազորությունների օրինականությունը։ Ցանկացած միջազգային պայմանագրի օրինականության համար միջազգային իրավունքն ունի հստակ պահանջներ։ Ինչպես օրինակ՝ որևէ պայմանագիր կարող է համարվել օրինական, եթե այն ստորագրվել է ճանաչված պետության օրինական իշխանության լիազոր ներկայացուցիչ(ներ)ի կողմից։ Միջազգային իրավունքով փորձաքննությունը ցույց է տալիս, որ Մոսկվայի պայմանագիրը անօրինական (illegal) է և անվավեր (invalid), քանի որ.

  • պայմանագրի ստորագրման պահին պատվիրակություններից և ոչ մեկը լիազորված չէր հանդես գալու իր երկրի անունից. ռուսական (բոլշևիկյան) և թուրքական (քեմալական) պատվիրակությունները դեռևս չէին ներկայացնում իրենց երկրների իշխանությունները (տե՛ս ստորև)։
  • պայմանագիրն ստորագրվել է միջազգային իրավունքի դարեր ի վեր գործող պարտադիր և անբեկանելի մի քանի հիմնադրույթների (jus cogens) խախտումով։

Նախ, Մոսկվայի քեմալա-բոլշևիկյան պայմանագիրը անօրինական է և անվավեր դրան կողմ հանդիսացող ՌՍՖՍՀ-ի և Թուրքիայի ազգային մեծ ժողովի կարգավիճակների պատճառով։

ՌՍՖՍՀ-Ի ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

Պայմանագիրը կնքելու պահին չկար «ՌՍՖՍՀ» ճանաչված պետություն, հետևաբար՝ միջազգային իրավունքի սուբյեկտ։ Բնականաբար նրա կառավարությունը չուներ միջազգային պայմանագիր կնքելու որևէ իրավասություն։ ՌՍՖՍՀ-ի, արդեն ԽՍՀՄ տարազով, միջազգային օրինական ճանաչումը սկսվել է միայն 1924 թվականից՝ Մեծ Բրիտանիայի ճանաչումով (փետրվարի 11924 թվական)[4]: Մինչև 1924 թվական տեղի ունեցած «ճանաչումները» չեն առաջացրել որևէ իրավական հետևանք, քանի որ իրենց հերթին բխել են չճանաչված երկրներից կամ վարչախմբերից։ Որպեսզի ճանաչումն օրինապես համարվի այդպիսին, այն պետք է կատարվի իր հերթին օրինականորեն ճանաչված միջազգային իրավունքի սուբյեկտի կողմից[5]: Օրինակ, 1920 թվականին սովետական կառավարությունը ճանաչել է Բալթյան երկրները, սակայն այդ ճանաչումը չի ընդունվել Դաշնակից ուժերի կողմից, այն հիմնավորմամբ, որ սովետական կառավարությունն իր հերթին օրինապես ճանաչված չէր[6]: Նման մոտեցումը երկրորդվել է դատական վճիռներով։ Այսպես, ՌՍՖՍՀ ընդդեմ Սիբրարիոյի (RSFSR vs. Cibrario) դատական գործում (1923 թվական) ԱՄՆ դատարանը մերժել է ընդունել սովետական կառավարության հայցն այն հիմնավորմամբ, որ վերջինս ճանաչված չէ[7]: Նմանատիպ վճիռ, նույն հիմնավորմամբ կայացրել է Շվեդիայի Գերագույն դատարանը Սովետական կառավարությունն ընդդեմ Էրիքսոնի (Soviet Government vs. Ericsson) գործում (1921)[7]:

Վերոհիշյալ և տասնյակ այլ դատավճիռներ և կառավարական որոշումներ վերահաստատում են միջազգային իրավունքի այն սկզբունքը, որ առանց ճանաչման կառավարություններն իրավական տեսնանկյունից գոյություն չունեն, հետևաբար որևէ իրավական գործունեություն (պայմանագրերի կնքում, քաղաքացիության շնորհում կամ զրկում, մասնակցություն դատական գործընթացին և այլն) չեն կարող ծավալել[8]:

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՄԵԾ ԺՈՂՈՎԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

Թուրքիայի Ազգային մեծ ժողովն իր կարգավիճակով հասարակական կազմակերպություն էր (NGO), և նրա մեջ միավորված էին նախկին պատգամավորներ, պաշտոնանկ զինվորականներ ու պաշտոնյաներ։ Մուստաֆա Քեմալի վարչախումբը որևէ իրավական հիմք չուներ միջազգային հարաբերություններում ներկայացնելու թուրքական պետությունը։ Մինչև 1922 թվականի նոյեմբերը, այսինքն՝ սուլթան Մուհամմեդ VI-ի մեկնումը Թուրքիայից, վերջինիս կառավարությանն էր վերապահված Թուրքիայի անունից միջազգային հարաբերությունների մեջ մտնելու իրավունքը, և միայն սուլթանն էր կարող, ըստ Օսմանյան կայսրության սահմանադրության 7-րդ հոդվածի, լիազորել որևէ անձի՝ հանդես գալու երկրի անունից[8]:

Քեմալականների շարժումը սկզբնավորվել ու ընթացել է օսմանյան սահմանադրության ոտնահարումով և միջազգային իրավունքի խախտումով, որոնք են երկրի օրինական իշխանության՝ սուլթան-խալիֆի, դեմ ապստամբությունը և Մուդրոսի զինադադարի (հոկտեմբերի 301918) ոտնահարումը։ Մուստաֆա Քեմալը 1921 թվականին պարզապես փախուստի մեջ գտնվող քրեական հանցագործ էր։ Այդ իսկ պատճառով դեռևս 1920 թ. ապրիլի 11-ին կայսրության բարձրագույն կրոնավորի՝ շեյխ-ուլ-իսլամի, ֆեթվայով (կոնդակովՄուստաֆա Քեմալը մահվան էր դատապարտվել։ Նրա նկատմամբ նույն տարվա մայիսի 11-ին մահապատժի վճիռ էր կայացրել նաև թուրքական ռազմական դատարանը։ Այս դատավճիռը 1920 թվականի մայիս 24-ին հաստատվել էր սուլթանի կողմից։ Ի դեպ, Քեմալի և քեմալականների նկատմամբ քրեական հետապնդումը կարճվել է միայն 1923 թվականի հուլիսի 24-ին՝ ներման համապատասխան հայտարարագրով[9]:

ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՄԱՍԸ

Մոսկվայի պայմանագրի՝ Հայաստանին վերաբերող մասը միջազգային իրավունքի խախտում է, քանի որ «պայմանագրերը կարող են վերաբերել միայն պայմանագիրը ստորագրող կողմերին և որևէ պարտավորություն կամ իրավունք չեն ստեղծում պայմանագրին մաս չկազմող երրորդ կողմի համար առանց վերջինիս համաձայնության»[10]: Այս հիմնադրույթն ամրագրված է Պայմանագրային իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի 34-րդ հոդվածում՝ “A treaty does not create either obligations or rights for a third State without its consent”: Հետևաբար, Մոսկվայի պայմանագիրը չէր կարող որևէ պարտավորություն պարունակել Հայաստանի Հանրապետության համար, առավել ևս՝ որոշել հայ-թուրքական սահմանը (պայմանագրում՝ հոդված 1) կամ Նախիջևանը որպես պրոտեկտորատ հանձնել Ադրբեջանին (պայմանագրում՝ հոդված 3), քանի որ Մոսկվայի պայմանագիրը կնքվել է միջազգային իրավունքի դարեր ի վեր գործող պարտադիր և անբեկանելի մի քանի հիմնադրույթների (jus cogens) խախտումով։
Իսկ ինչպես ամրագրված է Պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի 53-րդ հոդվածում. «Պայմանագիրն անվավեր է, եթե կնքվելու պահին հակասել է միջազգային հանրային իրավունքի անբեկանելի հիմնադրույթին»:

ՏԵՍԱԿԵՏՆԵՐ

Aquote1.png 1921 թվականի մարտի 16-ին, բոլշևիկները պայմանագիր կնքեցին Քեմալի հետ, որով Թուրքիային հանձնեցին Հայաստանի Հանրապետության մի մասը, երկու այլ մասեր տվեցին Ադրբեջանին, և մնացորդի վրա փակցրեցին «Սովետական Հայաստան» պիտակն ու բռնակցեցին Ռուսաստանին[11]:

– Ջեյմս Ջերարդ, ԱՄՆ դեսպան Գերմանիայում (19131917)
Aquote2.png

ՉԵՂԱՐԿՄԱՆ ԽՆԴԻՐ

Խնդիրը միջպետական իրավագիտության դաշտում է այն կապված է շահագրգիռ կամ ոչ շահագրգիռ պետությունների վարած քաղաքականության հետ որոնք ուղղակի կամ անուղղակիորեն առնվչվում են այդ պայմանագրի հետ։Պայմանագրի չեղարկման հարցը առաջին անգամ դրվել է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ԽՍՀՄԻ կողմից բայց չի կենսագործվել այլ հակառակը ավելի ամրապնդվել է այդ պայմանագրի անհրաժեշտությունը։Հայաստանի Հանրապետությունը այս պայմանագրի չեղարկման խնդրիը քննարկել է երկու անգամ,առաջինը անկախության առաջին տարիներին իսկ երկրորդ անգամ՝ ընդդիմադիր պատգամավորուհի Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությամաբ։Հայկական իրականության մեջ առաջին անգամ այս պայմանգրի չեղարկման հարցը ձևակերպվեց որպես դատական հայց և ներկայացվեց ՌԴ Սահմանադիր Դատարան հայցադիմում Արևմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության և Ազգային Ժողովի կողմից [12]:2016թ․հունվարի 15-ին ՌԴ ՍԴ պաշտոնական նամակով մերժեց հայցը [13]։

Հայոց պատմություն

ԿԱՐՍԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Կարսի պայմանագիրը (թուրք.՝ Kars Antlaşmasıռուս.՝ Карсский договор), 1921 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրել են, ինչպես գրված է պայմանագրի նախաբանում, «Հայաստանի Սովետական Սոցիալիստական ՀանրապետությանԱդրբեջանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության և Վրաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության կառավարությունները մի կողմից և Թուրքիայի ազգային մեծ ժողովի կառավարությունը, մյուս կողմից,

 Ռուսաստանի Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության մասնակցությամբ»։ Պայմանագիրը, հաջորդելով Մոսկվայի պայմանագրին, հաստատում էր վերջինիս դրույթները և սահմանում էր ժամանակակից սահմանները Թուրքիայի և Անդրկովկասյան հանրապետությունների միջև։

Կարսի պայմանագրի վավերաթղթերի փոխանակումը տեղի է ունեցել 1922 թվականի սեպտեմբերի 11-ին Երևանում[1]։

Պայմանագրով Թուրքիային են անցել Կարսի մարզը գրեթե ամբողջությամբ և Սուրմալուի գավառը (որը նախկինում երբեք չեր գտնվել Թուրքիայի կազմում)՝ ներառյալ Արարատ լեռն իր հարակից շրջաններով, իսկ Ադրբեջանին՝ Նախիջևանի շրջանը, որը սահմանվել է որպես ինքնավար կազմավորում։ Արդյունքում Հայաստանը կորցրել է իր տարածքի գրեթե կեսը։ Պայմանագրի դրույթները պարտադրվել են խորհրդային Հայաստանի կառավարությանը ռուս բոլշևիկյան կառավարության և անձամբ Ստալինի ճնշման տակ։

ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

18-րդ դարի վերջին և 19-րդ դարի սկզբներին մղված ռուս-պարսկական պատերազմների արդյունքում Ռուսական կայսրությունը տիրացավ ժամանակակից Անդրկովկասի տարածքի մեծագույն մասին։ 18771878 թվականների ռուս-թուրքական պատերազմի հետևանքով Ռուսաստանին անցան նաև ԿարսիԱրդահանիԱրդվինի և Բաթումի շրջանները։ 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին գրավված տարածքները բաժանված էին ԲաքվիԵլիզավետպոլիԵրևանիԹիֆլիսի ու Քութայիսի նահանգների և Կարսի ու Բաթումի մարզերի միջև։

Ռուսաստանը և Թուրքիան կրկին բախվեցին 1914 թվականին սկսված Առաջին համաշխարհային պատերազմում։ Պարտության մատնելով Էնվերի գլխավորած թուրքական բանակը Սարիղամիշի ճակատամարտում՝ ռուսները տիրեցին ռազմական նախաձեռնությանը։ Էնվերն իր պարտության մեջ մեղադրեց հայերին. արդյունքում մերձճակատային գոտուց ռուսամետ հայերի հեռացման պատրվակով սկսվեց Հայոց ցեղասպանությունը՝ Մեծ եղեռնը։ 19151916 թվականներին ռուսական զորքերը հայկական կամավորական ջոկատների աջակցությամբ գրավեցին Արևմտյան Հայաստանի տարածքի զգալի մասը. Վանը՝ 1915 թվականի ապրիլինԷրզրումը՝ 1916 թվականի փետրվարինԲիթլիսը և Մուշը՝ մարտինՏրապիզոնը՝ ապրիլինԵրզնկան՝ հուլիսին։

1917 թվականի փետրվարյան հեղափոխությունից հետո ռուսական զորքերը դադարեցրեցին ակտիվ գործողությունները, իսկ հոկտեմբերյան հեղափոխությունից հետո սկսեցին լքել իրենց դիրքերը։ Նույն տարվա դեկտեմբերի 5-ին ստորագրվեց Երզնկայի զինադադարով պատերազմական գործողությունները Ռուսաստանի և Օսմանյան Թուրքիայի միջև ավարտվեցին, որից հետո ռուսական զորքերը վերջնականապես հեռացան Կովկասյան ճակատից՝ թողնելով դիրքերը հայկական ջոկատներին։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Թիֆլիսում ստեղծվեց Անդրկովկասյան սեյմը, որը 1918 թվականի փետրվարի 24-ին հռչակեց անկախ Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետության ստեղծումը։

Օգտվելով ռուսական զորքերի հեռացումից՝ թուրքերը 1918 թվականի փետրվարին անցան հարձակման ճակատի գծի ողջ երկարությամբ՝ երկու ամսվա ընթացքում հետ գրավելով Արևմտյան Հայաստանի տարածքները։ Ապրիլին թուրքերը ներխուժեցին նախկին ռուսական տարածք՝ գրավելով Կարսը և Ալեքսանդրոպոլը։ Մինչ այդ, մարտի 3-ին, ստորագրվեց Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը, որով բոլշևիկյան Ռուսաստանը ճանաչեց Կարսի, Արդահանի և Բաթումի անցումը Թուրքիային։ Մայիսին թուրքական զորքերն անցան նոր հարձակման. նրանց առաջխաղացումը դեպի Երևան կանգնեցվեց Սարդարապատի և Բաշ-Ապարանի ճակատամարտերում հայկական զորքերի հաղթանակից հետո, սակայն Ղարաքիլիսայի ճակատամարտում հայկական բանակը պարտվեց։ Մայիսի վերջին Անդրկովկասյան ֆեդերացիան մասնատվեց՝ մայիսի 26-ին Վրաստանի անկախության հայտարարումից հետո։ Մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Դեմոկրատական Հանրապետությունը։ Նորաստեղծ հանրապետությունը ստիպված էր կնքել Բաթումի խայտառակ պայմանագիրը, որով Հայաստանը սահմանափակվում էր 14 հազար կմ² տարածքով՝ կորցնելով ոչ միայն Կարսը և Արդահանը, այլև Շիրակը, Սուրմալուն, Նախիջևանը, Շարուր-Դարալագյազը, Զանգեզուրը, Ղարաբաղը և այլն։

1918 թվականի հոկտեմբերի 30-ին կնքված Մուդրոսի զինադադարից հետո թուրքական զորքերը լքեցին Անդրկովկասը և Հայաստանի Հանրապետությունը հաստատեց իր վերահսկողությունը կորցված տարածքների զգալի մասի նկատմամբ։ Սակայն թուրքերի նահանջից հետո դեկտեմբերի 1-ին իսլամիստները Կարսում հռչակեցին Հարավ Արևմտյան Կովկասյան հանրապետությունը։ Վերջինս լուծարվեց 1919 թվականի ապրիլին անգլիացիների կողմից, որից հետո Կարսի մարզի տարածքի մեծ մասը փոխանցվեց Հայաստանին։ Փարիզի Խաղաղության վեհաժողովի մեկամյա բանակցություններից հետո 1920 թվականի օգոստոսի 10-ին կնքվեց Սևրի պայմանագիրը, որով ոչ միայն Կարսի մարզը, այլև Արևմտյան Հայաստանի տարածքի զգալի մասը ճանաչվեց Հայաստանի Հանրապետության մաս։ Սակայն իրադարձությունները զարգացան այլ հունով. 1920 թվականի ապրիլին Մուստաֆա Քեմալի կողմից ստեղծված Թուրքիայի Ազգային մեծ ժողովը երբևէ չճանաչեց այդ պայմանագիրը և Անտանտի դաշնակից երկրների դեմ բոլշևիկյան օգնությամբ սկսած պատերազմական գործողությունների արդյունքում հասավ հայերի համար ոչ նպաստավոր մի շարք պայմանագրերի կնքմանը։

1920 թվականի ապրիլին Ադրբեջանի խորհրդայնացումից հետո Հայաստանի Հանրապետությունը հայտնվեց ծանր վիճակում։ Մինչև ամռան վերջը ռուսական, ադրբեջանական և թուրքական զորքերը վերահսկողություն հաստատեցին Ղարաբաղի, Զանգեզուրի և Նախիջևանի տարածքների վրա։ Սեպտեմբերին սկսված երկրորդ հայ-թուրքական պատերազմի արդյունքում մինչև նոյեմբեր թուրքական զորքերը գրավեցին Կարսի մարզի տարածքը և Ալեքսանդրապոլը։ Նոյեմբերի 29-ին Հայաստան ներխուժեցին ռուսական զորքերը՝ դեկտեմբերի 2-ին պարտադրելով դաշնակցական կառավարությանը հանձնել իշխանությունը բոլշևիկներին։ Դրան զուգահեռ դաշնակցական կառավարության ներկայացուցիչները թուրքերի հետ դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը ստորագրեցին Ալեքսանդրապոլի հաշտության պայմանագիրը, որով ճանաչում էին Կարսի մարզի զավթումը թուրքերի կողմից։

1921 թվականի մարտի 16-ին կնքված Մոսկվայի պայմանագրով քեմալական Թուրքիան և բոլշևիկյան Ռուսաստանը փաստացի կիսեցին Հայաստանի Հանրապետության տարածքը. Թուրքիան ստացավ 1877-1878 թվականներին կորցրած Կարսի մարզի տարածքը և Բաթումի մարզի հարավային մասը։ Համարվում է, որ Բաթումի մարզի հյուսիսային մասի փոխարեն բոլշևիկները թուրքերին փոխանցեցին Սուրմալուի գավառը։ Կարսի պայմանագիրը կոչված էր ընդամենը հաստատելու Մոսկվայի պայմանագրի դրույթները Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից։

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Կարսի պայմանագիրը ընդգրկել է հետևյալ կարևոր դրույթները.

  • Չեղյալ են համարվել պայմանագիրը ստորագրող երկրների միջև կնքված բոլոր նախկին պայմանագրերը՝ բացառությամբ Մոսկվայի պայմանագրի։
  • Հայաստանի և Թուրքիայի միջև գծվել է նոր սահման, որն անցնում էր Ախուրյան և Արաքս գետերով։ Արդյունքում Թուրքիային են անցել Կարսի մարզը գրեթե ամբողջությամբ իր ԿարսՍարիղամիշԱրդահանՕլթիԿաղզվան քաղաքներով և Անիի ավերակներով (մոտ 18 հազար քառ. կմ), ինչպես նաև Երևանի նահանգի Սուրմալուի գավառը՝ ներառյալ Արարատ լեռը և Իգդիր և Կողբ քաղաքները (մոտ 3.2 հազար քառ. կմ)։
  • Նախիջևանի մարզը, որը կազմվել է Երևանի նահանգի Նախիջևանի և մասամբ Շարուր-Դարալագյազի գավառների տարածքում, հայտարարվել է ինքնավար հանրապետություն Ադրբեջանի տարածքում՝ պայմանով, որ վերջինս չի փոխանցի այն որևէ երրորդ կողմի։
  • Բաթումի մարզը բաժանվել է Թուրքիայի և Վրաստանի միջև. հյուսիսային մասը Բաթում նավահանգստով մնացել է Վրաստանի կազմում (հետագայում այդ տարածքում կազմավորվել Աջարական ինքնավար հանրապետությունը), իսկ հարավային մասը՝ Արդվին քաղաքով անցել է Թուրքիային։

ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ

Թյուրըմբռնումների և տասնամյակներ տևած նենգափոխումների պատճառով առ այսօր տիրում է այն սխալ տեսակետը, որ Կարսի պայմանագիրն է որոշում այսպես կոչված հայ-թուրքական սահմանը։ Միջազգային իրավունքի տեսանկյունից այդ փաստաթղթի քննումն ակնհայտ է դարձնում, որ այն երբեք չի ունեցել և չունի իրավական ուժ, հետևաբար չի ստեղծում պարտավորություններ կողմերի համար[2]։

ԿՆՔՈՂ ԿՈՂՄԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Կարսի պայմանագիրն անօրինական է ու անվավեր կնքման պահից, քանի որ պայմանագիրը կնքող կողմերից և ոչ մեկը չի հանդիսացել միջազգային իրավունքի սուբյեկտ։ Հայկական ՍՍՀ-ի իրավական կարգավիճակի և Կարսի պայմանագրի օրինականության և իրավականության (legitimacy and legality) հարցերը սերտորեն շաղկապված են։ Ըստ ՄԱԿ-ի պաշտոնական ուղեցույց-ձեռնարկի, «միջազգային պայմանագրերը համաձայնություններ են միջազգային իրավունքի սուբյեկտների միջև, որոնց միջոցով նրանք ստեղծում, փոփոխության են ենթարկում կամ դադարեցնում են փոխադարձ իրավունքներն ու պարտավորությունները»[3]։ Այսինքն, պայմանագրի օրինականության և իրավականության համար անհրաժեշտ է, որ պայմանագիրը կնքող կողմերից յուրաքանչյուրը լինի միջազգային իրավունքի սուբյեկտ, այն է՝ լինի միջազգայնորեն ճանաչված պետության օրինական կառավարության լիազոր ներկայացուցիչ։

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ-Ի ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

ՀՍՍՀ-ն անկախ երկիր չէր, թեև այդպես էր գրված մի շարք ներքին օգտագործման փաստաթղթերում (օրինակ՝ ՀՍՍՀ կամ ԽՍՀՄ սահմանադրություններում)։ Անկախ չէր համարվում, որովհետև միջազգային իրավունքում միակողմանի իրավական փաստաթղթերը (unilateral legal acts), ինչ ձևով էլ դրանք արտահայտված լինեն (հռչակագրերի, հայտարարագրերի, սահմանադրությունների և այլն), չեն կարող շնորհել ավելի շատ իրավունքներ, քան դա հասնում է ըստ միջազգային իրավունքի[4]։ ՀՍՍՀ-ի գոյությունը, հետևաբար դրա իրավական կարգավիճակը, բաժանվում է 2 ժամանակահատվածի՝

  • 1920 թվականի դեկտեմբերի 2-ից մինչև 1922 թվականի դեկտեմբերի 30-ը՝ «ՀՍՍՀ» կոչված տարածքի առանձին, բայց ոչ անկախ գոյության ժամանակահատված, որի ընթացքում ունեցել է բռնազավթված տարածքի[5] (occupied territory) կարգավիճակ[6]։ ՀՍՍՀ-ում 1920 թվականի դեկտեմբերի 2-ից իշխանության բերված վարչախմբի իրավական կարգավիճակը շատ կարևոր է, քանի որ այդ կարգավիճակից են ածանցվում Հայաստանի անունից Կարսի պայմանագիրը ստորագրած անձանց լիազորությունները։ ՀՀ օրինական իշխանությունները, ռուս-թուրքական համադրված ռազմական գործողությունների հետևանքով[7] հայտնվելով անելանելի վիճակում, ստիպված էին իշխանության փոխանցման մասին համաձայնագիր կնքել «Ռ.Ս.Ֆ.Ս.Հ. լիազոր ներկայացուցիչ ընկ. Լեգրանի» հետ, որը հանդես էր գալիս «Ռ.Կ.Կ.Կ.Կ.-ի (Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտե) լիազորությամբ, ի դեմս Ռուսաստանի Սովետական կառավարության»[8]։ Միջազգային իրավունքի տեսանկյունից այստեղ կարևորն այն է, որ Հայաստանում իշխանության բերված մարդկանց խումբը, որը նախապես հանդես էր գալիս Հայհեղկոմ անունով[9], օտարերկրյա և անօրինական վարչակարգի դրածո վարչախումբ էր։ Կարսի պայմանագիրը ստորագրած վարչախմբի ներկայացուցիչների՝ Ասքանազ Մռավյանի և Պողոս Մակինցյանի, լիազորությունը խարսխված էր ոչ թե օրինական իշխանության, այլ երկիրը բռնազավթած օտարերկրյա բանակի քաղաքական ղեկավարության կամքի վրա և իրականացվում էր պարտադրանքի տակ։ Դա է փաստում նաև այն իրողությունը, որ նման քաղաքական պարտադրանքի պարտավորությունը մինչ այդ ամրագրվել էր Մոսկվայի քեմալա-բոլշևիկյան 16.03.1921 թվականի պայմանագրի 15-րդ հոդվածում[10]։ Պատմական անվիճելի փաստ է, որ ՀՀ-ն բռնազավթվել էր 1920 թվականի օգոստոսի 24-ին կնքված ռազմական դաշնագրով[11] նախատեսված բոլշևիկ-քեմալական գործողությունների հետևանքով[12], և այդ միասնական ուժով Հայաստանում իշխանության էր բերվել «խամաճիկային վարչախումբ»։ Այս առումով միջազգային իրավունքը միանշանակ է. զավթիչ ուժի և նրա կողմից իշխանության բերված խամաճիկային կառավարության միջև (a puppet government) կնքած որևէ պայմանագիր կամ բռնազավթման ժամանակ երկրի տարածքի որևէ մասի զիջում հետևանքազուրկ է (are not effective)[13]։ Ավելին, երկրի համար ընդհանրապես իրավական հետևանք չի կարող առաջացնել որևէ պայմանագիր կամ պարտավորություն, եթե տվյալ երկրի պաշտոնյաները բացահայտորեն գործել են օտար ուժի հրահանգով[14]։
  • 1922 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև 1991 թվական սեպտեմբերի 21-ը՝ Սովետական Սոցիալիստական Հանրապետությունների Միություն պետության կազմում «ՀՍՍՀ» վարչատարածքային միավորի գոյության ժամանակահատված, որի ընթացքում ունեցել է բռնակցված տարածքի (annexed territory) կարգավիճակ[15]։

Միջազգային իրավունքի տեսանկյունից ՀՍՍՀ-ն երբեք չի եղել պետություն և, բնականաբար, երբեք ճանաչված չի եղել որպես այդպիսին։ Պետության ճանաչումը մեկ այլ պետության կողմից վճռորոշ նշանակություն ունի պետության կայացման գործում[16]։ ՀՍՍՀ-ն իր գոյության և ոչ մի հատվածում երբեք ճանաչված չի եղել որևէ օրինական ճանաչում ունեցող պետության լիազոր իշխանությունների կողմից։ ՀՍՍՀ-ի, այսպես կոչված, ճանաչումները չեն առաջացրել որևէ իրավական հետևանք, քանի որ իրենց հերթին բխել են չճանաչված երկրներից կամ վարչախմբերից։ Որպեսզի ճանաչումն օրինապես համարվի այդպիսին, այն պետք է կատարվի իր հերթին օրինականորեն ճանաչված միջազգային իրավունքի սուբյեկտի կողմից[17]։ Հետևաբար, միջազգային իրավունքի տեսանկյունից ՀՍՍՀ-ն ի սկզբանե չի ունեցել միջպետական հարաբերություն իրականացնելու որևէ կարողություն և իրավասություն, մասնավորապես՝ միջազգային պայմանագիր կնքելու լիազորություն։

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՄԵԾ ԺՈՂՈՎԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

Թուրքիայի Ազգային մեծ ժողովն իր կարգավիճակով հասարակական կազմակերպություն էր (NGO), և նրա մեջ միավորված էին նախկին պատգամավորներ, պաշտոնանկ զինվորականներ ու պաշտոնյաներ։ Մուստաֆա Քեմալի վարչախումբը որևէ իրավական հիմք չուներ միջազգային հարաբերություններում ներկայացնելու թուրքական պետությունը։ Մինչև 1922 թվականի նոյեմբերը, այսինքն՝ սուլթան Մուհամմեդ VI-ի մեկնումը Թուրքիայից, վերջինիս կառավարությանն էր վերապահված Թուրքիայի անունից միջազգային հարաբերությունների մեջ մտնելու իրավունքը, և միայն սուլթանն էր կարող, ըստ Օսմանյան կայսրության սահմանադրության 7-րդ հոդվածի, լիազորել որևէ անձի՝ հանդես գալու երկրի անունից[18]։ Քեմալականների շարժումը սկզբնավորվել ու ընթացել է օսմանյան սահմանադրության ոտնահարումով և միջազգային իրավունքի խախտումով, որոնք են երկրի օրինական իշխանության՝ սուլթան-խալիֆի, դեմ ապստամբությունը և Մուդրոսի զինադադարի (հոկտեմբերի 301918) ոտնահարումը։ Մուստաֆա Քեմալը 1921 թվականին պարզապես փախուստի մեջ գտնվող քրեական հանցագործ էր։ Այդ իսկ պատճառով դեռևս 1920 թ. ապրիլի 11-ին կայսրության բարձրագույն կրոնավորի՝ շեյխ-ուլ-իսլամի, ֆեթվայով (կոնդակովՄուստաֆա Քեմալը մահվան էր դատապարտվել։ Նրա նկատմամբ նույն տարվա մայիսի 11-ին մահապատժի վճիռ էր կայացրել նաև թուրքական ռազմական դատարանը։ Այս դատավճիռը 1920 թվականի մայիս 24-ին հաստատվել էր սուլթանի կողմից։ Ի դեպ, Քեմալի և քեմալականների նկատմամբ քրեական հետապնդումը կարճվել է միայն 1923 թվականի հուլիսի 24-ին՝ ներման համապատասխան հայտարարագրով[19]։ Կարսի պայմանագիրը ստորագրած Քյազըմ Կարաբեքիրը 1921 թվականին չէր հանդիսանում իրավականորեն ճանաչված թուրքական պետության լիազոր ներկայացուցիչը, այլ Քեմալի մարտախմբի ներկայացուցիչն էր։

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՈՒՄԸ

Խիստ խնդրահարույց է նաև Կարսի պայմանագրի օրինապես վավերացված լինելու հարցը։ Ըստ պայմանագրի 20-րդ հոդվածի՝ պայմանագիրը ենթակա էր վավերացման։ Սակայն տպագիր աղբյուրներում չի գտնվել հիշատակում ՀՍՍՀ որևէ կառույցի կողմից Կարսի պայմանագրին պաշտոնական անդրադարձած, առավել ևս՝ վավերացրած, լինելու մասին։ Կարսի պայմանագրի վերաբերյալ սովետական աղբյուրները[20] նշում են միմիայն վավերագրերի փոխանակման մասին (Երևան, 11.09.1922 թ.), սակայն չեն նշում Հայաստանի, Վրաստանի կամ Ադրբեջանի կողմից պայմանագրի վավերացման մասին։

Օտար աղբյուրները նշում են, որ Կարսի պայմանագիրը վավերացվել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կողմից (16.03.1922 թ., օրենք #207) և, ի դեմս Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի՝ ՌՍՖՍՀ-ի կողմից[21]։ Եթե սա իրողություն է, ապա, ըստ այդմ, Կարսի պայմանագիրն անօրինական է ու անվավեր նաև վավերացման գործընթացի կոպիտ խախտման պատճառով։ Ըստ միջազգային իրավունքի հստակ է. յուրաքանչյուր երկիր կարող է որևէ պայմանագիր վավերացնել միմիայն իր անունից և իր համար ու չի կարող դա անել ուրիշի փոխարեն։

Այսպիսով, Կարսի պայմանագիրը ստորագրելու գործընթացը ոտնահարել է մի շարք jus cogens-ներ։ Ըստ այդմ, եթե սահմանի հստակեցման և հաստատման գործընթացը խախտել է միջազգային իրավունքի որևէ անբեկանելի սկզբունք՝ jus cogens, ապա տվյալ սահմանն անօրինական է և անվավեր (illegal and void)[22], քանի որ անօրինական և անվավեր է այն ամրագրող պայմանագիրը։ Այս սկզբունքն ամրագրված է Վիեննայի Պայմանագրերի մասին օրենքի կոնվենցիայի 53-րդ հոդվածի մեջ։

Հայոց պատմություն

ՍԵՒՐԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

1920Թ. ԱՊՐԻԼԻՆ ԻՏԱԼԻԱՅԻ ՍԱՆ-ՌԵՄՈ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ԱՆՏԱՆՏԻ ՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԱՆԳԼԻԱՅԻ, ՖՐԱՆՍԻԱՅԻ ԵՒ ԻՏԱԼԻԱՅԻ) ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԿՈՆՖԵՐԱՆՍ, ՈՒՐ ՄՇԱԿՎԵՑ ԵՒ ՕՍՄԱՆՅԱՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ԱՌԱՋԻԿԱ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԻԾԸ։ ԱՅՍՏԵՂ ՀՍՏԱԿԵՑՎԵՑԻՆ ՆԱԵՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԻ ՇԱՐՔ ԽՆԴԻՐՆԵՐ՝ ՄԱՆԴԱՏԻ, ՏԱՐԱԾՔՆԵՐԻ, ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՒ Ա

Եվ վերջապես, 1920թ. օգոստոսի 10-ին Փարիզի Սևր կոչվող արվարձանում Անտանտի երկրները սուլթանական Թուրքիայի հետ կնքեցին հաշտության պայմանագիր։ Հայաստանի կողմից պայմանագիրը ստորագրեց հանրապետության պատվիրակության ղեկավար Ավ. Ահարոնյանը։ Նա այդ օրը համարել է իր կյանքի ամենաերջանիկ օրը։

Պայմանագրի մի շարք հոդվածներ վերաբերում էին Հայաստանին։ Օսմանյան Թուրքիան պարտավորվում էր ճանաչել Միացյալ Հայաստանը։ Հայաստանին էին անցնելու Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի նահանգները ոչ ամբողջությամբ՝ ընդամենը 90 հազար քառ. կմ, ելքով դեպի Սև ծով։ Այդ նշանակում էր, որ Միացյալ, Անկախ Հայաստանի ընդհանուր տարածքը Հանրապետության (Արևելյան Հայաստանի) առկա 70 հազար քառ. կմ-ի հետ միասին կազմելու էր 160 հազար քառ. կմ։ Ընդ որում՝ հայ-թուրքական պետական սահմանը որոշելու էր ԱՄՆ-ի նախագահը, որն էլ նույն թվականի նոյեմբերին գծեց Միացյալ, Անկախ Հայաստանի քարտեզը։ Սակայն, ցավոք, հետագա դեպքերն ու իրադարձությունները աննպաստ ընթացան։ Սևրի պայմանագիրը մնաց թղթի վրա։

Բանն այն է, որ Թուրքիայի խորքերում ծավալվել էր ազգայնական (միլլի) զինված մի շարժում՝ թուրք գեներալ Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ։ Քեմալականները չճանաչեցին սուլթանական կառավարության կողմից ստորագրված Սևրի պայմանագիրը։ Մյուս կողմից, Սևրի պայմանագիրը ստորագրած Հայաստանին դաշնակից համարվող պետությունները՝ Ֆրանսիան, Իտալիան, ապա նաև Անգլիան աստիճանաբար երես դարձրին հայերից և մոռացության մատնեցին իրենց իսկ ստորագրած պայմանագիրը։ Ասպարեզում մնում էր միայնակ Հայաստանը, որը սակայն չուներ բավարար ուժ և կարողություն քեմալականներից ազատագրելու արևմտահայ նահանգները։

Այսպիսով, մեծ տերությունների մեղքով հերթական անգամ ձախողվեց Հայկական հարցի լուծումը։

Հայոց պատմություն

ԹՈՒՐՔ-ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ

1920Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ ՔԵՄԱԼԱԿԱՆ ԹՈՒՐՔԻԱՆ ԱՌԱՆՑ ՊԱՏԵՐԱԶՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՀԱՐՁԱԿՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՐԱ։ ՍԿՍՎԵՑ ԹՈՒՐՔ-ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ, ՈՐԸ ՏԵՒԵՑ ՇՈՒՐՋ ԵՐԿՈՒ ԱՄԻՍ։ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-ԻՑ ԾԱՎԱԼՎԵՑԻՆ ՎՃՌԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ։ Ի ՍԿԶԲԱՆԵ ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՆՀԱՋՈՂ ԸՆԹԱՑՔ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՀԱՄԱՐ։ ՈՍՈԽԸ ԳՐԱՎԵՑ ՍԱՐԻՂԱՄԻՇՆ ՈՒ ՄԵՐԴԵՆԵԿԸ։ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԶՈՐՔԸ ՔԱՆԱԿԱՊԵՍ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ ԷՐ ՀԱՅԿԱԿԱՆԻՆ

Կառավարությունը մի շարք արտակարգ միջոցառումներ ձեռնարկեց երկիրը պատերազմական պայմաններին համապատասխանեցնելու համար։ Նա դիմեց նաև դիվանագիտական քայլերի՝ դրսից օգնություն ստանալու համար։ Սակայն դաշնակից երկրները՝ Անգլիան, Ֆրանսիան, Իտալիան, ինչպես նաև ԱՄՆ-ը, հայ ժողովրդի համար ճակատագրական այդ պահին անտարբեր գտնվեցին՝ թողնելով նրան միայնակ։ Ինչ վերաբերում է Խորհրդային Ռուսաստանի կառավարությանը, ապա նա վարում էր չմիջամտելու քաղաքականություն։ Կարմիր բանակը տեղակայված էր հայ-ադրբեջանական սահմանի երկարությամբ և սպասում էր հարմար պահի՝ մուտք գործելու և խորհրդայնացնելու Հայաստանը։

1920թ. հոկտեմբերի 30-ին, առանց լուրջ դիմադրության, ընկավ Կարսը։ Հակառակորդի ձեռքն ընկան մեծ թվով գերիներ և ռազմավար։ Կարսի անկումը փաստորեն որոշեց պատերազմի ելքը։ Մի քանի օր անց՝ նոյեմբերի սկզբներին, հանձնվեց նաև Ալեքսաևդրապոլը։ Լիակատար ջախջախումից խուսափելու և քիչ թե շատ պատվաբեր հաշտություն կնքելու նպատակով՝ նոյեմբերի 18-ին կողմերի միջև վերջնական զինադադար կայացվեց, և դադարեցվեցին ռազմական գործողությունները։

Ընդհանուր առմամբ հայկական բանակը չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ, չնայած առանձին դեպքերում հայ զինվորների խիզախությանը։

Հայաստանի պարտության հիմնական պատճառը ոչ միայն թուրքական զորքի թվային գերազանցությունն էր, այլ նաև այն, որ հայկական բանակը չցուցաբերեց մարտունակություն և պատշաճ կազմակերպվածություն։

Հայոց պատմություն

Հայաստանի առաջին հանրապետություն

Հայաստանի Հանրապետութիւն (Հայաստանի Հանրապետություն),

ստեղծվել է 1918 թվականի մայիսի 28-ին՝ մայիսյան հերոսամարտերից՝ ՍարդարապատիցԲաշ-Ապարանից և Ղարաքիլիսայից հետո[1]։ Առաջին հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակահատվածում, երբ երիտթուրքական բնաջնջման ծրագրից խուսափած բազմահազար հայ գաղթականներն ու սովը, տրանսպորտային ուղիների շրջափակումները, Քեմալական Թուրքիայի 1920 թվի հարձակումը[2], ինչպես նաև Խորհրդային Ռուսաստանի նվաճողական քաղաքականությունը հնարավորություն չէին ընձեռելու պետության ղեկավարներին ստեղծել կայուն պետություն։ Առաջին հանրապետությունը գոյատևեց մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Հայաստանի Հանրապետության դեմ ռուս–թուրքական համատեղ ագրեսիայի արդյունքում Հայաստանի հանրապետության արևմտյան և հարավ–արևմտյան գավառները՝ այդ թվում ԿարսըԱրդահանըԿաղզվանըՍուրմալու–Իգդիրը՝ սրբազան Արարատ լեռով, անցան քեմալական Թուրքիային, իսկ արևելյան գավառները՝ խորհրդայնացան ու բաժանվեցին մի քանի մասի՝ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՆախիջևանի երկրամասԱրցախԳարդման–Գանձակ՝ Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կազմում և այլն։ Չնայած կարճ կյանքին Առաջին Հանրապետության դերը անգնահատելի է պետականությունը վերագտնելու գործում[3]։

1918 թվական

1919 թվական

Անկախության օրվա միջոցառում, Մայիսի 28, 1919

*1919 թ. մայիսի 16-ին ՀՀ նախարարների խորհուրդը Երևանում համալսարան հիմնելու վերաբերյալ որոշում ընդունեց։

  • 1919 թ. հունիսի 21-23-ը Հայաստանում կայացան առաջին և միակ խորհրդարանական ընտրությունները։ Ընտրվեցին խորհրդարանի 80 անդամներ (այդ թվում՝ 3 կին), որոնցից 72-ը ՀՅԴ անդամներ էին, 4-ը՝ էսեռներ, 1-ը՝ անկուսակցական, 2-ը՝ թուրք-թաթարներ և 1-ը՝ եզդի:
  • 1919 թ. հուլիսին Հայաստանում բռնկվեց թուրք-թաթարական ընդհանուր խռովություն, որի համար Թուրքիան և Ադրբեջանը ջանք չէին խնայել։
  • 1919 թ. աշնանը հայ-ադրբեջանական ընդհարումներ են տեղի ունեցել Զանգեզուրի համար։ Միայն Անդրանիկի, ապա՝ Դրոյի ձեռնարկած համառ ջանքերի շնորհիվ հաջողվեց պահպանել Զանգեզուրը:

1920 թվական

Առաջին աշխարհամարտին մասնակցած հինգ հարյուր հայ վետրանների պատվիրակությունը Վաշինգտոնում (ապրիլ1920)

Անկախության օրվա միջոցառում (մայիսի 28, 1920)

Անկախության օրվա միջոցառում, Մայիսի 28, 1920

*1920 թ. սեպտեմբերին Բաքվում տեղի ունեցավ Արևելքի ժողովուրդների I համագումարը, որտեղ հարց բարձրացվեց Ռուսաստանի ու Թուրքիայի մեջտեղից վերացնել հայկական սեպը։

1921 թվական

Հայոց պատմություն

Աբդուլ Համիդ II

Աբդուլ Համիդ II (սեպտեմբերի 211842

_1-3″ class=»reference» style=»line-height: 1em; unicode-bidi: isolate; white-space: nowrap; font-weight: normal; font-style: normal;»>, Թոփքափը ամրոցԷմինյոնյուՖաթիհՍտամբուլՕսմանյան կայսրություն — փետրվարի 101918 կամ հոկտեմբերի 21918

_3-2″ class=»reference» style=»line-height: 1em; unicode-bidi: isolate; white-space: nowrap; font-weight: normal; font-style: normal;»>, ՍտամբուլՕսմանյան կայսրություն