Էկոլոգիա

Լոռվա մարզի բուսական և կենդանական աշխարհը,հողային ծածկույթը

 Բուսական աշխարհը

Կլիմայի և ռելիեֆի բազմազանության, բնապատմական զարգացման և ուրույն աշխարհագրական դիրքի շնորհիվ բազմազան է նաև Լոռու մարզի բուսականությունը: Իր աշխարհագրական դիրքի շնորհիվ Լոռու մարզը գտնվում է տարբեր բուսաաշխարհագրական մարզերի շփման վայրում: Ըստ Ա. Լ. Թախտաջյանի` ՀՀ տարածքի հյուսիսային հատվածն ընկած է Կովկասյան բուսաաշխարհագրական մարզի տարածքում, որտեղ բնորոշ են բուսականության մեզոֆիլ (խոնավասեր) տեսակները:

Բնական պայմանների նման բազմազանության պատճառով այստեղ նպաստավոր պայմաններ են ստեղծվել լեռնատափաստանային, լեռնաանտառային և մերձալպյան, մասամբ նաև ալպյան բուսականության աճման և զարգացման համար:

Լեռնատափաստանային բուսականություն, որը ձևավորվում է բարեխառն չորային խոնավ կլիմայի պայմաններում. այն զբաղեցնում է ընդարձակ մակերես` տարածվելով մարզի ցածրադիր շրջաններից մինչև 2200-2300մ բարձրությունները:

Մարզի տափաստաններում տիրապետող բուսատեսակներից են` փետրախոտը (Stipa pennata L.), սեզ սողացող (Elytridia repens L.), դաշտավլուկ մարգագետնային (Poa pratensis L.), շյուղախոտ մարգագետնային (Festuca pratensis Huds.), կծմախոտ (Bothriochloa ischaemum L.), իսկ խոնավ տեղերում` երիցուկ (Tanacetum): Չոր լեռնատափաստանների համար ավելի տիպիկ են փշոտ բույսերը, այդ թվում` գազ ասեղնային (Astragalus picnophyllus Stev.)  և զանազան թփերը, մացառները:

Տափաստանային բուսականության առանձին տիպ են կազմում հացազգի բույսերը: Բավականաչափ տարածված են փշոտ գազաթփերը, որոնցից տեղ-տեղ ձևավորվում են տափաստանները: Դրանք բնորոշ են հատկապես Փամբակի լեռներին:

Լոռվա բնություն

 

Լոռու մարզում ֆիզիկաաշխարհագրական պայմանների բազմազանության շնորհիվ առանձնացվում են տափաստանների հետևյալ ենթաշրջանները` Լոռու, Ջավախքի, Վիրահայոց լեռների, Փամբակ-Դեբեդի, հովտասարավանդային և Բազում-Փամբակի:

Լեռնաանտառային բուսականությունը հիմնականում տարածված է մարզի լեռնաշղթաների (Վիրահայոց, Բազումի, Փամբակի և Գուգարաց) զառիթափ լանջերին, 600մ-ից մինչև 2000-2100մ բարձրություններում, ուր սովորաբար տարածված են լվացված, հումուսով աղքատ հողերը: Լոռու մարզի անտառները հարուստ են ծառատեսակներով (մոտ 60 տեսակի ծառ, 90 տեսակից ավելի թուփ): Անտառի հիմնական ծառատեսակը հաճարենի արևելյանն (Fagus orientalis Lipsky) է, որը խոնավության և հողի նկատմամբ բավական պահանջկոտ ծառատեսակ է: Այն չի սիրում օդի ոչ շատ բարձր ջերմաստիճանները և ոչ էլ շատ խիստ ցրտի պայմանները: Հաճարենու հետ աճում են կաղնի արևելյան (Quercus macranthers Fisch. et C. A. Mey.), կաղնի վրացական (Q. iberica Stev.), թխկի վրացական (Acer ibericum M. Bieb.), լորենի կովկասյան (Tilia caucasica), բոխի սովորական (Carpinus betulus L.) և այլն: Կաղնին երբեմն կազմում է ինքնուրույն անտառ: Այստեղ տարածված է կաղնու երկու տեսակ` լեռնային կամ արևելյան և վրացական: Կաղնին համեմատաբար ցրտադիմացկուն և չորադիմացկուն է, ունի ամուր բնափայտ, երկարակյաց է, տալիս է բարձր որակի բնափայտ:

Ալպյան և մերձալպյան մարգագետնատափաստանային բուսականությունն իր սննդարար ու հարուստ խոտածածկույթով կարևոր նշանակություն ունի մարզի անասնապահության զարգացման համար: Սակայն մարդու տնտեսական գործունեության շնորհիվ մարզի բուսածածկույթը զգալիորեն տուժել է:

Կենդանական աշխարհը

Շնորհիվ իր աշխարհագրական դիրքի և բնության տարրերի բազմազանության, Լոռին առանձնանում է նաև իր կենդանական աշխարհի բազմազանությամբ: Աշխարհագրական դիրքի առումով մարզն ընկած է Կովկասյան և փոքրասիական կենդանաաշխարհագրական մարզերի միջև: Արևելքից մասամբ մարզին հարում է նաև Իրանական (ընդգրկում է Կուր-Արաքսյան դաշտավայրերին կից նախալեռները) կենդանաաշխարհագրական մարզը: Սակայն ամենամեծ ազդեցություն ունի Կովկասյան մարզը: Լոռու կենդանական աշխարհի շատ տեսակներ ընդհանուր են այլ մարզերի համար: Սակայն հանդիպում են նաև կենդանիների այնպիսի տեսակներ, որոնք հատուկ են միայն Հայկական լեռնաշխարհին և Լոռու մարզին:

Լեռնատափաստանային գոտու կենդանական աշխարհը բնորոշ է հատկապես կրծողներով, որոնցից լան տարածում ունեն` դաշտամուկը (Arvicolinae), ճագարամուկը (Dipodidae), կույր մուկը (Mus caecus), համստերը (Cricetinae): Տարածված են նաև կզաքիսը (Saltus martes), գետնասկյուռը (Spermophilus citellus), գորշ գայլը (Canis lupus), աղվեսը (Vulpes): Թռչուններից տարածված են` բադը (Anatidae), գորշ կաքավը (Perdix cinerea), շիկահավը (Erithacus rubecula), ճնճղուկը (Passeridae), լորը (Coturnix), կաքավը (Perdix), արտույտ անտառային (Lullula arborea), ծիծեռնակը (Hirundinidae), կաչաղակը (Pica), արծիվը (Aquila), բազեն (Falco) և այլն: Այստեղ սողունները քիչ են:

Մերձալպյան և ալպյան գոտին ունի աղքատ կենդանական աշխարհ, որի պատճառը բնակլիմայական աննպաստ պայմաններն են: Այստեղ հանդիպում են լեռնային տափաստաններին բնորոշ կենդանիներ` աղվես, գայլ, նապաստակ (Leporidae), աքիս (Mustella nivalis), դաշտամուկ սովորական (Arvicolinae peculiaris), քարաբնակ կզաքիս (saltus martes): Անասնապահության զարգացման հետևանքով այստեղ շատ են թափանցում գայլերը, որոնք վտանգավոր են անասունների համար:

Մարզի կենդանական աշխարհը բավական աղքատացել է մարդու տնտեսական գործունեության պատճառով: Կան կենդանիների տեսակներ, որոնք անհետացել են կամ էլ գտնվում են անհետացման եզրին:

Հողային ծածկույթը

Հողային ծածկույթը բնութագրվում է տիպիկ անտառային, գորշ, շագանակա-մոխրագույն կամ մոխրագույն, թույլ պոդզոլացված հողերով: Այս տիպի հողերը հիմնականում առաջացել են յուրայի կամ մասամբ կավճային շրջանների ամուր ապարների` պլագիոպորֆիրիտների, կվարցոպորֆիրիտների, ավազակավերի, կրաքարերի, կոնգլոմերատների, տուֆոբրեկչաների հողմնահարման արդյունքում: Մարզում լեռնաապարային գորշ հողերը կենսակլիմայական տիպ են և առաջացել են չափավոր խոնավ կլիմայի պայմաններում աճող սաղարթավոր անտառների տակ: Այստեղ հողերը կազմավորվել են հաճարկուտների, բոխուտների, կաղնուտների, ինչպես նաև  սաղարթավոր խառն անտառների տակ: Այս հանգամանքը մեծ դեր է խաղացել Վանաձորի տարածքի հողերի ուժեղ պոդզոլացման պրոցեսը կանխելու համար: Այդ կապակցությամբ վաղուց արդեն հայտնի է, որ պոդզոլացման պրոցեսին արգելակում է հողի կլանող կոմպլեքսի բնույթը, որն իր հերթին սերտորեն կապված է հաճարկուտների և սաղարթավոր խառն անտառների բուսականության բնույթի հետ:

Գորշ լեռնանտառային հողերը բնութագրվում են հատիկավոր ստրուկտուրայով, վերին հորիզոնում թեթև և միջին ավազա-կավային, միջին և ստորին հորիզոններում` ծանր ավազա-կավային և կավային մեխանիկական կազմով: Այդ հողերը հարուստ են հումուսով: Այդ հողերը ստորաբաժանվում են երկու ենթատիպերի՝ գորշ թույլ չհագեցած (չպոդզոլացված տիպիկ) և գորշ ուժեղ չհագեցած (պոդզոլացված):

Ըստ Գ. Պ. Թաթևոսյանի` առաջին ենթատիպը զբաղեցնում է անտառային գոտու միջին և մասամբ` վերին մասը, ընկած է հաճարկուտների, կաղնուտների և սաղարթավոր խառն անտառների տակ, հանդիպում է ծովի մակերևույթից 1300-1800 մ բարձրության վրա` տարբեր թեքության և դիրքադրության լանջերում, կարբոնատային և ոչ կարբոնատային հողառաջացնող ապարների վրա:

Գորշ ուժեղ չհագեցած ենթատիպը հանդիպում է հյուսիսային, հյուսիսարևելյան և հյուսիսարևմտյան դիրքադրության լանջերում, ծովի մակերևույթից 1700-2100 մ բարձրություններում, թթվային ապարների վրա:

Գորշ թույլ չհագեցած ենթատիպի հողերում փոխանակային կատիոնների գումարը 24,5-58,5 մգ — էկվիվալենտ է, աղային մզվածքի pH-ը` 4,5-7,0; այն ժամանակ, երբ ուժեղ չհագեցած ենթատիպի մոտ այդ թվերը համապատասխանաբար կազմում են 6,6-46,4 մգ — էկվիվալենտ և 3,7-6,8:

Անտառի վերին գոտուն հաջորդում է ենթալպյան գոտին, որտեղ տարածված են լեռնամարգագետնային հողեր: Սրանք կազմավորվել են ավելի ցուրտ կլիմայական և միջավայրի ավելի թթվային ռեակցիայի պայմաններում:

Ենթալպյան գոտու ստորին տարածքներում լեռնամարգագետնային հողերը թույլ ճմակալած են, ունեն խիտ և փարթամ խոտածածկ, հարուստ են օրգանական նյութերով, հումուսի պարունակությունը հասնում է մինչև 19%, համախառն ազոտինը` 1,17%: Ենթալպյան գոտու  վերին մասում տարածված են լեռնամարգագետնային ճմակալած հողերը, որոնք ևս հարուստ են հումուսով (7,8 – 15,9%), 0,52 — 0,88% ընդհանուր ազոտի պարունակությամբ:

Փոքրիկ ֆոտոշարք՝

 

Էկոլոգիա

Մթնոլորտի աղտոտում

1) 20190307_102522.jpg

 

2) Քլորֆորմետան կամ ֆրեոններ

Լուրջ հետևանքներ է ունենում օդի աղտոտվածությունը քլորֆորմետանով կամ ֆրեոններով: Սառնարանների մեջ ֆրեոնների լայն օգտագործման հետ, աերոզոլային բալոնների արտադրության մեջ կապված է դրանց հայտնվելը հսկայական բարձունքների վրա, ստրատոսֆերայում եւ մեզոսֆերայում: Մտահոգություններ են արտահայտվում օզոնի հնարավոր փոխազդեցության հետ հալոգենները, որոնք առանձնանում են: Մասնագետների տվյալներով ՝ օզոնային էկրանի շերտի նվազումը 7-12% — ով 10-ապատիկի չափով (չափավոր լայնություններում) կմեծացնի ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը ՝ 297 նմ ալիքի երկարությամբ, իսկ դրա հետ կապված աճում է մաշկի քաղցկեղով հիվանդ մարդկանց թիվը: Օզոնային էկրանի շերտի նվազմանը նպաստում են տուրբոռեակտիվ ինքնաթիռների կողմից արտանետվող գազերը, հրթիռների թռիչքները, մթնոլորտում անցկացվող տարբեր փորձարկումները։

3) Մթնոլորտի ռադիոակտիվ աղտոտումը

Ռադիոակտիվ նյութերը վտանգավոր են մարդկանց, կենդանիների և բույսերի համար: Դրանք ատոմային, ջրածնային և նեյտրոնային ռումբերի, ամեն տեսակի արտադրության փորձարարական պայթյուններ են ՝ կապված ջերմամիջուկային զենքի արտադրության հետ, ատոմային ռեակտորներ և էլեկտրակայաններ, ձեռնարկություններ, որտեղ օգտագործվում են ռադիոակտիվ նյութեր, ռադիոակտիվ թափոնների ապաակտիվացման կայաններ, ատոմային ձեռնարկությունների և տեղակայանքների թափոնների պահեստարաններ, վթարներ կամ արտահոսքեր այն ձեռնարկություններում, որտեղ արտադրվում եւ օգտագործվում է միջուկային վառելիքը:

4)Մարդկանց, բույսերի և կենդանիների համար հսկայական վտանգ են ներկայացնում միջուկային զենքի փորձարկումները, վթարները և արտահոսքերը այն ձեռնարկություններում, որտեղ միջուկային վառելիք օգտագործվում է:
Մթնոլորտի ամենամեծ աղտոտումը տեղի է ունենում ջերմամիջուկային սարքերի պայթյունների ժամանակ ։ Ձևավորվում է այս իզոտոպների աղբյուր դարձած ռադիոակտիվ փլուզման համար երկար ժամանակ:

Ռադիոակտիվ ճառագայթումը վտանգավոր է մարդու համար, առաջացնում է ճառագայթային հիվանդություն վնասում բջջային գենետիկի ապարատին: Սա հանգեցնում է ժամանումը մարդկանց չարորակ ուռուցքների, ժառանգական հիվանդությունների:

Էկոլոգիա

Հողերի քիմիական աղտոտումը

Հողերի աղտոտումը արտադրական թափոններով: Օդի և ջրի նման հողը ևս ենթակա է աղտոտման: Դրա աղտոտման աղբյուրներից մեկը մթնոլորտն է: Մթնոլորտի վնասակար խառուրդները նստում են հողի մակերեսին, թափանցում են գրունտային ջրերի մեջ, իսկ դրանց մի մասն էլ փոշու ձևով վերադառնում է մթնոլորտ:

Հողի աղտոտման աղբյուրներն են նաև մետաղաձուլական գործարանների, նավթարդյունաբերական և արդյունաբերական այլ ձեռնարկությունների թափոնները: Նման աղտոտումները տարածվում են հսկայական տարածությունների վրա և նկատվում են երկրագնդի ամենահեռավոր վայրերում: Ընդ որում հողի մակերեսային բերրի շերտում կարող են կուտակվել մանգանի, քրոմի, պղնձի, կոբալտի, նիկելի և կապարի վտանգավոր միացություններ, ինչը 20 – 50%-ով իջեցնում է գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվությունը:

1.Հողի մակերեսային շերտում ինչե՞ր լարող են կուտակվել։

Հողերի աղտոտումը ռադիոակտիվ նյութերով:20-րդ դարի երկրորդ կեսից սկսած առաջացավ ռադիոակտիվ տարրերով հողի աղտոտման իրական վտանգ: Ռադիոակտիվ նյութերը կարող են թափանցել հող և կուտակվել այնտեղ ատոմային պայթյուններից հետո տեղումների արդյունքում: Տեղ-տեղ հողը կարող է աղտոտվել ատոմային էլեկտրակայանների և այլ ձեռնարկությունների թափոնների ռադիոակտիվ տարրերով:

2.Որե՞րորդ դարում առաջացավ հողի աղտոտման վտանգ։

Հողի աղտոտումը պեստիցիդներով: Պեստիցիդները քիմիական միացությունների խումբ են, որոնք կիրառվում են մարդու համար անցանկալի օրգանիզմները ոչնչացնելու կամ դրանց թվաքանակը կրճատելու նպատակով: Այս քիմիկատներից ոչ մեկ օժտված չէ բացարձակ ընտրողականությամբ այն օրգանիզմի նկատմամբ, որի դեմ կիրառվում է: Այդ բոլոր միացությունները օտար են բոլոր օրգանիզմների և, ընդհանրապես, կենսոլորտի համար:

Ժամականակակից գյուղատնտեսությունը չի կարող չկիրառել պեստիցիդներ, քանի որ դրանց բացակայության դեպքում բերքի մեծ կորուստներ ունենալու վտանգ է առաջանում: Հետևաբար, պեստիցիդներն անհրաժեշտ է կիրառել մեծ զգուշությամբ և պետք է կարողանալ կանխագուշակել կենդանի օրգանիզմների, էկոլոգիական համակարգերի և մարդու վրա դրանց ունեցած բացասական ազդեցության հնարավոր էկոլոգիական հետևանքները:

3.Առանց ինչի՞ չենք կարող պատկերացնել ժամանակակից գյուղատնտեսությունը։

Պարարտանյութերի օգտագործումը: Աշխարհում ներկայումս տարեկան կտրվածքով արտադրվում է շուրջ 200 մլն տ հանքային պարարտանյութ, կամ 1 շնչին մոտավորապես 40 կգ: Սակայն այդ պարարտանյութերի կիրառումից սպասվող ցանկալի արդյունքին հասնելու համար անհրաժեշտ է ավելացնել մինչև 500 մլն տ, ինչը կկազմի մոտ 90 կգ 1 շնչին մեկ տարվա ընթացքում։

Հանքային պարարտանյութերով հողի պարարտացումը ինտենսիվ հողագործության անխուսափելի հետևանք է: Առանց պարարտանյութերի գյուղատնտեսական արտադրանքը խիստ կնվազի, ինչն անխուսափելիորեն կբերի ծանր սոցիալական հետևանքների: Սակայն անհրաժեշտ է հաշվի առնել և այն էկոլոգիական հետևանքները, որոնք ծագում են հանքային պարարտանյութերի կիրառման ժամանակ:

Հանքային պարարտանյութերի օգտագործման կաննոների խախտման դեպքում մեծանում է հողի թթվայնությունը, փոխվում է հողային օրգանիզմների տեսակային կազմը, խախտվում է նյութերի շրջապտույտը, քայքայվում է հողի կառուցվածքը: Արդյունքում հողի բերրիությունը ընկնում է: Պարարտանյութերը բացասաբար են ազդում ոչ միայն հողի, այլև մթնոլորտի և ջրային էկոհամակարգերի վրա:

Մարդու և կենդանիների առողջության վրա բացասաբար են ազդում պարարտանյութերի բոլոր խմբերը, մասնավորապես քլոր պարունակող և ֆոսֆորական պարարտանյութերը:

4.Մեկ շնչին քանի՞ կգ հանքային պարարտանյութ է հասնում

Նյութը վերցված է Էմանուել Ագջոյանի բլոգից։

 

Էկոլոգիա

Պատասխանել հարցերին

1. Քանի՞ գետակներ են թափվում Սևանա լիճ և, որ գետն է սկիզբ առնում նրանից:

Սևանա լիճ թափվում է 28 գետակ, իսկ սկիզբ է առնում միայն մեկը՝ Հրազդան գետը։

2. Հնում ի՞նչ անուններով է եղել հայտնի:

Հնում լիճը կոչել են Գեղամա ծով, Գեղարքունյաց ծով,  Լուխմիտա անուններով։

3. Լճում, որ ձկնատեսակ՞ն է էնդեմիկ:

Լճում էնդեմիկ ձկնատեսակ է Իշխանը։ Որն էլ ունի իր տեսակները, նրանք չորսն են՝ գեղարքունի, ամառային բախտակ, ձմեռային բախտակ և բոջակ։

4. Ծովի մակերևույթից քա՞նի մետր բարձրության վրա է գտնվում:

Սևանը գտնվում է 1916մ բարձրության վրա ծովի մակերևույթից։

5.Ինչու՞ են տուժում ձկները մակարդակի իջնելուն պես:

Որովհետև ջերմաստիճանը բարձրանում է։

Էկոլոգիա

Սևանա լիճ

Սևանա լիճ

Երկարություն`   78 կմ
Լայնություն`   56 կմ
Մակերես `  1243 կմ2
Ծավալ`   33.2 կմ3
Ամենամեծ խորություն`   100 մ
Միջին խորություն`   30 մ
Թափանցելիություն`   4.5 մ
Ավազանի մակերես`   3647 կմ2

Սևանա լիճ (նաև`   Գեղամա ծով)՝ լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում։ Հայաստանի Հանրապետության ամենախոշոր, իսկ Հայկական բարձրավանդակի մեծությամբ երրորդ լիճը (Վանա լճից և Ուրմիա լճից հետո)։ Հնում հայտնի է եղել Գեղամա ծով, Գեղարքունյաց ծով կամ Լուխմիտա անուններով: Ի տարբերություն Ուրմիա և Վանա լճերի, բաց լիճ է և ունի քաղցրահամ ջուր։ Սևանա լճի մեջ են թափվում 28 գետակներ, և նրանից սկիզբ է առնում Հրազդան գետը: Աշխարհի քաղցրահամ ջուր ունեցող ամենաբարձրադիր լճերից մեկն է։ Գտնվում է ծովի մակերևույթից 1916 մ բարձրության վրա։ Երկրաբանական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Սևանա լիճն առաջացել է 3-րդական դարաշրջանում և ի սկզբանե եղել է ավելի ծանծաղ, քան այսօր: Այդ են վկայում Սևանա լճի ափին 20-րդ դարի 50-ական թվականներին կատարված հնագիտական ուսումնասիրությունները։

 

Ձկնատեսակները
Լճում էնդեմիկ տեսակներց է իշխան ձուկն իր չորս տեսակներով`   գեղարքունի, ամառային բախտակ, ձմեռային բախտակ, բոջակ: Լճի մակարդակի արհեստական իջեցման հետևանքով իշխանի համար կենսաբանական պայմանները խիստ վատացել են: Այն այժմ ոչնչացման եզրին է և գրանցված է Կարմիր գրքում: 1924 թվականից Լադոգա և Չուդ լճերից Սևան է բերվել սիգը, որը շատ արագ բազմացավ և ունի արդյունագործական նշանակություն: Սևանի ձկնատեսակներից է նաև կողակը: Ջրի մակարդակի իջնելը, որը 1950 թվականից էներգետիկ կարիքների և ոռոգման նպատակով լճից մեծ քանակությամբ ջրի բաց թողնման հետևանք էր: Այն հանգեցրեց շատ ձկնատեսակների ոչնչացման, ափամերձ հատվածների ճահճացման և բնապահպանական աղետի իրական վտանգի առաջացման: 80-ականներին լճից ջրի բացթողումը էապես կրճատվեց, և կառուցվեց 48 կիլոմետր երկարությամբ Արփա-Սևան թունելը`   Արփա գետի ջրերը լիճ տեղափոխելու համար: Այդուհանդերձ, լճի ներկայիս մակարդակը 11 մետրով ցածր է նախնականից, որը 2000 մետրով բարձր է եղել ծովի մակերևույթից: Լճի իջնելուն համընթաց բարձրանում է նաև ջրի ջերմաստիճանը և այդ պատճառով տուժում են ձկներն ու բուսատեսակները, որոնք սովոր էին սառը ջրին:

 

1. Քանի գետակներ են թափվում Սևանա լիճ և որն է սկիզբ առնում։

2. Որերորդ լիճն է ՀՀ֊ի տարածքում, և որերոդն է ՀԼ֊ի տարածքում։

3. Որ դարում է առաջացել Սևանա լիճը և տարիների ընդացքում է ինչպես է փոխվել ջրի մակարդակը։

4. Լճում էնդեմիկ ի՞նչ ձկնատեսակ գոյություն ունի և ի՞նչ ենթատեսակներ։

5. Ձկները և բուսատեսակները ինչպիսի՞ ջրին են սովոր։

Էկոլոգիա

ԷՐԵԲՈՒՆԻ ԱՐԳԵԼՈՑ

Էրեբունի արգելոցի վայրի ցորենը՝ Ցորեն արարատյան (Triticum araraticum)

Էրեբունի արգելոց, կազմավորվել է 1981թվականին ՀՀ Երևան քաղաքի կենտրոնից 8 կմ հարավ-արևելք՝ Էրեբունի վարչական շրջանիտարածքում, կիսաանապատային և լեռնատափաստանային գոտիների անցումային հատվածում՝ ծովի մակերևույթից 1300-1450 մ բարձրություններում՝ դաշտավլուկազգիների վայրի ազգակիցների (մասնավորապես վայրի ցորենների աշխարհում եզակի գենոֆոնդի) պահպանության նպատակով։ Այժմ արգելոցն զբաղեցնում է 120 հա տարածք։

Բուսական աշխարհ

Բուսական աշխարհն ընդգրկում է բարձրակարգ բույսերի 176 ցեղի և 42 ընտանիքի 278 տեսակ, որոնցից 7-ը գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։ Տարածքում հանդիպում են աշխարհում հայտնի վայրի ցորենի 4 տեսակից 3-ը (արարատյան, ուրարտու և միահատիկ)` ներտեսակային մեծ բազմազանությամբ (շուրջ 110 տարատեսակ): Վայրի դաշտավլուկազգիներից աճում են նաև վայրի միամյա աշորան (Վավիլովի աշորա), այծակնի և գարու մի քանի տեսակներ, ինչպես նաև շատ հազվագյուտ անքիստ բթաթեփուկը և արևելյան արմատագլխիկը։

Հանդիպում են բազմաթիվ հազվագյուտ տեսակներ` Տուրնֆորի կանգարը, խոշորածածկոց ակտինոլեման և անցողուն հոհենակերիան։ Կիսաանապատային բույսերից տարածված է հաստասռնակ բոշխը, հիմնական մասն զբաղեցնում են դաշտավլուկատարախոտային համակեցությունները, որտեղ գերակշռում են վայրի ցորենները։ Հանդիպում են լեռնաչորասեր բույսեր՝ գազի մի քանի տեսակների գերակշռությամբ։

Կենդանական աշխարհ

Էկոլոգիա

Սննդային թունավորման տեսակներն ու ախտանիշները

Սովորաբար, սննդային թունավորումներն առաջացնում են սրտխառնոցի, փսխումի և լուծի համադրություն, իսկ երբեմն էլ կարող է ուղեկցվել ավելի լուրջ ախտանիշներով։
Մանրէական սննդային թունավորումներ․ որովայնային ցավերը, փորլուծությունը, փսխումը կարող են արդեն սկսվել անորակ սնունդ օգտագործելուց մեկ ժամ հետո։

Վիրուսային սննդային թունավորում․ փսխումը, սրտխառնոցը, փորացավերը, գլխացավերը, դողէրոցքը և սարսուռը սկսվում են վարակված սննունդն օգտագործելուց 12-48 ժամ հետո։
Սննդային քիմիական թունավորում․փսխումը, փորլուծությունը, քրտնելը, գլխապտույտը, ակնախնձորում ճնշման զգացողությունը, բարձր թքարտադրությունը, գիտակցության խառնաշփոթը և որովայնային ցավերը սկսվում են վարակված սնունդն օգտագործելուց 30 րոպե հետո։

Բոտուլիզմ․ Տեսողության կամ խոսքի մասնակի կորուստ, մկանային թուլություն, կուլ տալու դժվարություն, չորություն բերանում, մկանների կաթված, որն սկսվում է գլխից և տարածվում մարմնով, և փսխում։

Ինչպե՞ս օգնել թունավորման դեպքում
«Առաջին հերթին պետք է հիվանդին մեծ քանակությամբ ջուր խմեցնել, որպեսզի նա կարողանա փսխել։ Հարկավոր է նաև խմել մեծ քանակությամբ սորբետ, օրինակ ակտիվացված ածուխ (10 կգ քաշին՝ 1 հաբ)։ Եթե առողջական վիճակը չի բարելավվում, ապա անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ, քանի որ հայտնի չէ, թե ինչպիսի հնարավոր բարդություններ կարող են առաջանալ ապագայում », — ասում է բժիշկ Տատյանա Պասիկովսկայան։
Հիվանդին հեղուկ տալիս ավելի լավ է օգտագործել մարգանցովկայի թույլ լուծույթ կամ, մաքուր՝ փոքր ինչ աղի լուծույթ։ Հակավոր է խմել ավելի քան մեկ լիտր ջուր, որից հետո մատերով լեզվի արմատին սեցմելու միջոցով հարկավոր է սրտխառնոց առաջացնել։ Կրկնել այնքան, մինչև ստամոքսից մաքուր ջուր թափվի։ Ստամոքսը լվանալուց հետո անհրաժեշտ է տուժածին տալ աբսորբացնող միջոց։ Այն իր մեջ է ներծծում թունավոր մասնիկները և օգնում է նրանց դուրս գալ օրգանիզմից։ կարելի է նաև մաքրող հոգնա անել։
Արյան մեջ անցած թույներն հեռացնելու համար անհրաժեշտ է հաճախակի և քիչ-քիչ ջուր խմել, իսկ ավելի լավ է, չգազավորված հանքային ջուր։ Օրգանիզմին կորցրած հավասարակշռությունը վերականգնելու համար կարող են օգնել ռեգիդրոնը կամ հումանա-էլեկտրոլիտը։ Եթե կատարված միջոցառումները չեն օգնում, ապա անհապաղ բժիշկ կանչեք։

Նաև անմիջապես բժիշկ կանչեք, եթե․
• Դուք ճանաչեցիք բոտուլիզմի ախտանշաններ, այնպիսին, ինչպիսին են խոսելու կամ տեսողության կորուստը, մկանային թուլությունը, կուլ տալու դժվարությունը, բերանում չորությունը, մկանային կաթվածը և սրտխառնոցը։
• Դուք ճանաչեցիք սննդի քիմիական թունավորման ախտանիշներ․ փսխում, փորլուծություն, քրտնարտադրություն, գլխապտույտ, ակնախնձորում ճնշման զգացողություն, թքարտադռություն, գիտակցության խառնաշփոթ և որովայնային ցավեր։
•եթե կասկած կա, որ թունավորումը սունկից է
•Փսխելը և դիարեյան լուրջ բնույթ ունի և շարունակվում է երկու օրից ավել
• Տուժողը երեխա է, մեժահասակ կամ թույլ իմունիտետով մարդ։

Սննդային թունավորումը կանխող միջոցառումներ

• Համոզվեք, որ կենդանական ծագում ունեցող սնունդը համապատասխան ջերմային մշակում է անցել

• Մի կերեք լավ չեփված միս և թերխաշ ձու։ Գնելուց առաջ ստուգեք մսի պահպանման ժամկետը։

• Հետևեք, որ կերակրատեսակը պատրաստելիս հում մսի, հավի կամ ձվի մասնիկները չընկնեն այլ սննդամթերքի վրա։

• Ձուն, միսը, ծովամթերքները Կամ կաթը երկար ժամանակ մի թողեք սենյակային ջերմաստիճանում։

• Հում միս, ծովամթերք, թռչնամիս մշակելուց հետո ձեռքերը, կտրատելու տախտակը և դանակները լվացեք տաք ջրում՝ հակամիկրոբային միջոցներով։

• Խուսափեք օգտագործել չպաստերիզացված կաթ կամ դրանից պատրաստված կաթնամթերքներ։

• Հում բանջարեղենն ու մրգերը օգտագործելուց առաջ լավ լվացեք։.

•Խմեք միայն պաստերիզացված հյութեր և ուշադրությունդարձրեք պահպանման ժամկետին։

• Կենդանիներ հետ շփվելուց հետո ձեռքերն օճառով լվացեք։

Էկոլոգիա

Բերքլի Փիթ լիճը

Բերքլի Փիթը գտնվում է ԱՄՆ֊ի Մոնտանա նահանգի՝ Բուտ քաղաքի մոտ՝ պղնձի հանքի մեծ փոսում։ 1982 թվականին երբ Atlantic Richfield company ընկերությունը փակվեց կեղտոտ հողաջուրը սկսվեց լցվել փոսը։ 1982 թվականից ջրի մակարդակը բարձրացավ 46 մետրով։ Լիճը պարունակում է ՝ պղինձ, ցինկ, մկնդեղ, թթուներ, արտադրության թունավոր թափոններ։ Այն համարվում է աշխարհի ամենաթունավոր լիճը։ 1995 թվականին սագերի մի խումբ նստում է լճի վրա և այլևս չի թռնում։ Փրկակարները ջրից հանում ես 342 սատկած սագ։ Չնայած նրան, որ լիճը պարունակում է բազմաթիվ թունավոր թափոններ, լճի հատակից հայտնաբերել են ջրիմուռների և միկրոօրգանիզմների նոր տեսակներ։ Նրանք ընդունակ են լավ զարգանալու, չնայած նման անբարենպաստ պայմանների։