Գրականություն

Եղիշե Չարենց

Կուզեմ հիմի փչե զուռնեն — հարբած ըլիմ մինչև էգուց.
Ամեն մարդու ընկեր ըլիմ — ու բաց ըլիմ մինչև էգուց։

Ֆայտոն նստած՝ անցնեմ քուչով, պատուհանից վրես նայես՝
Էշխդ անքուն սիրտս ընկնի — ու լաց ըլիմ մինչև էգուց։

Խելքս քամուն, հովին տված՝ երթամ ընկնեմ դուքան ու բաղ՝
ընկերների սուփրին1 գինի ու հաց ըլիմ մինչև էգուց։

Երթամ — ուրիշ գոզալների գիրկը դնեմ գլուխս տաք՝
Քո էդ անուշ, ազիզ տեսքով հարբած ըլիմ մինչև էգուց։

Գրականություն

Թումանյանի ծննդյան օրը

Երեկ Թումանյանի 150 ամյակն էր։ Քոլեջի սովորողներով և ուսուցիչներով այցելեցինք տուն֊ թանգարան։ Թանգարանը մարդաշատ էր, հավաքվել էին տարբեր տարիքի մարդիկ։ Այնտեղ արտասանեցինք նրա բանաստաղծություններից, երգեցինք  և պարեցինք։ Քանի որ թանգարանում տարբեր միջոցառումներ էին, մենք որոշեցինք մեր օրը շարունակենք քաղաքի կենտրոնում։ Եղանք Կասկադում, Թատերական հրապարակում, էլի արտասանեցինք ու նկարվեցինք։ Շնորհակալ եմ Թումանյան պապիկին հրաշալի օրվա համար։

Գրականություն

Թումանյանի բանաստեղծությունները

Թումանյանը գրել է շատ ստեղծագործություններ՝ պոեմներ, բալադներ, հեքիաթներ, բանաստեղծություններ։ 《Մեր ուխտը》 բանաստեղծությունը Թումանյանի լավագույն գործերից է։ Այն պատմում է մեր ժողովրդի պատմության անցած ուղղու մասին։

Գրականություն

Մեր ուխտը

Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս,
Ու գընում ենք մեր ճամփով,
Մըրրիկներով պատած անհույս,
Սև խավարով, մութ ամպով։

Մենք անցել ենք արյան ծովեր,
Սուր ենք տեսել ու կըրակ,
Մեր ճակատը դեմ ենք արել
Մըրրիկներին հակառակ։

Ու թեպետև պատառ-պատառ

Մեր դըրոշը սըրբազան,
Ու մենք չունենք տեղ ու դադար՝
Երկրից երկիր ցիրուցան։

Բայց գընում ենք մենք անվեհեր
Զարկերի տակ չար բախտի,

Մեր աչքերը միշտ դեպի վեր՝
Դեպի լույսը մեր ուխտի։

Գրականություն

Հուշեր Թումանյանի մասի

Նվարդ Թումանյանի հուշերից

Իրոք, Թումանյանը հաճախ էր կատակում, զվարճանում երեխաների հետ և քանի որ զավակներն էլ ամեն ինչով ձգտում էին նմանվել իրենց հայրիկին, ապա Թամարին դեռ մանկուց խորթ չէին հումորն ու կատակը, հատկապես հայրիկի հետ զրուցելիս։ 1919 թ., երբ Լոռեցիների հայրենակցական միությունը հրավիրել էր Թումանյանին նրա 50¬ամյա հոբելյանը նշելու, բանաստեղծը կատակում է, թե «Գնում եմ լոռեցիների քեֆին, շաշերը հավաքվել են»։ Իր հայրիկին նոր բացահայտած 12¬ամյա Թամարը պատասխանում է. «Դու ամենամեծ լոռեցին ես, ուրեմն դու ամենամեծ շաշն ես»:

***

Թումանյանը հաճախ էր ասում.
-Գրել եմ միայն էն ժամանակ, երբ հիվանդ եմ եղել, և բժիշկներն արգելել են որևէ մեկի այցելությունը:
Մի օր ասաց.
-Էս «Հազարան բլբուլն» էլ վզիս է չոքել, մի երկար չեմ հիվանդանում, որ մի բան դուրս գա:

***

Թումանյանի տիկինը, տասը երեխաների մայրը, բարեմտորեն գանգատվելիս է եղել, որ    Հովհաննեսն իսկի տուն չի գալիս:

Թումանյանը նրան պատասխանել է.
-Ո՞նց թե տուն չեմ գալիս, ա՛յ կնիկ, եթե իսկի տուն չեմ եկել, մի տա՞սն անգամ էլ չեմ եկել

***

Խնկո-Ապերը ինչ-որ մի խոսք նետեց Թումանյանին:
Թումանյանը վեր կացավ:
-Երբ մեկը հրացանը քաշում է և ուզում է մի ուրիշին խփել, եթե հրացանը լիքն է, խփվողն է վախենում, իսկ եթե հրացանը դատարկ է, խփողն է վախենում: Խնկո-Ապերը հրացանն ինձ ուղղեց ու…վախեցավ…
Բոլորն սկսեցին ծիծաղել: Խնկո-ապերն այնքան քաշվեց աթոռի մեջ, որ էլ չէր երևում:

***
Թումանյանը և Ահարոնյանը իրար չէին սիրում:Մի օր թումայանը ինձ(Վ.Թոթովենց) ցույց տվեց մի այցետոմս:Ահարոնյանը գրում էր.«Հովհաննես, եկա տունդ, տանը չէիր, անհունապես տխրեցի»:
Թումանյանը ծիծաղեց և ասաց.
-Շատ լավ, եթե իմ՝ տանը չլինելը քեզ անհունապես տխրեցնում է, ապա եթե մեռնեմ, ո՞նց ես տխրելու, ա՛յ մարդ, մի ֆրազին մտիկ. չէ՞ որ «անհունապեսից» դենն էլ բան չկա, անհունապե՛ս…ֆլա՛ն-ֆստա՛ն…

***

Իմացողը գիտի, որ Թումանյանն ու Ղազարոս Աղայանը բացառիկ ընկերներ էին: Էնքան ու էնպիսի, որ էդ ամենը տարօրինակ հեռազգացության ու իրար մտքերը կարդալու էր հասնում: Թումանյանն Ասլան ապեր էր ասում Աղայանին, նա էլ Թումանյանին՝ Ասլան բալասի:
Ահա, մի օր, ուրեմն, երբ Թումանյանը շատ վշտացած է լինում ե՛ւ ազգի վիճակից ե՛ւ աջից ու ձախից իրեն ուղղվող նետերից, նաեւ՝ ֆինանսական դժվարություններից, Աղայանը, որ հնչակ էր, սոսկալի է նեղվում ընկերոջ վիճակից, եւ որովհետեւ ՙՙէստեղ Ասլան բալասու հարգը չգիտեն՚, առաջարկում է դառնալ հնչակ, մեկնել Լոնդոն, էնտեղ խաղաղ ապրել, ստեղծագործել ու խմբագրել հնչակների թերթը:
Թումանյանս տանում-բերում է ասում՝ Այտա՛, էնպես ես ասում Լոնդոն, ասես՝ էդ Լոնդոնդ Լոռին լինի, հնչակ ասածդ էլ իրոք հնչի, վա՛:

***

Հայրիկը շատ հոգատար էր տասը երեխաներից ամեն մեկի հանդեպ: Երբ մեկը հիվանդանում էր` մոտենում էր գրկում, գուրգուրում, տաքությունն իմանում, հետո հարցնում. «Սիրուն ջան, ի՞նչ ես ուզում որ բերեմ…»: Երբ ասում էինք` ոչինչ, բացականչում էր. «Պա´հ, էդ ինչ դժվար բան ուզեցիր. ես ոչինչը ո՞րտեղից գտնեմ…»:

***

Մրգի սիրահար էր, ամեն տեսակի միրգ էր գնում, շատ էր սիրում խնձոր և ընկույզ: Մի օր ընկույզ էր առել` ամբողջ մի պարկ. բերին տուն, քանի կոտրեցինք` փուչ դուրս եկավ: Հարցրինք, թե` հայրիկ, ինչու՞ չէիր փորձում, հետո առնում, թե` մի հինգը կոտրեցի, բոլորը փուչ դուրս եկան, ասի ուրեմն մնացածը լավը կլինի. ծախողն էլ մի խեղճ մարդ էր, ուզում էր ծախի, շուտ տուն գնա, ասում էր երեխեքս սոված են. մեղքս եկավ` վերցրի:

Գրականություն

ՊԱՈՒԼՈՒ ԿՈԵԼՅՈՅԻ ՀՈՒԶԻՉ ՊԱՏՄՎԱԾՔԸ . ԽՈՍԵԻ ՍԱՆԴԱԼՆԵՐԸ

Շատ տարիներ առաջ, անհիշելի ժամանակներում Բրազիլիայի հյուսիսի գյուղերից մեկում ապրում էր յոթնամյա մի տղա Խոսե անունով: Դեռ շատ փոքր հասակում նա կորցրել էր ծնողներին և խնամակալվել ժլատ մորաքրոջ մոտ, որը, շատ փող ունենալով, համարյա ոչինչ չէր ծախսում իր զարմիկի համար:
Խոսեն, որ երբեք չէր իմացել սիրո նշանակությունը, կարծում էր, թե դա կյանքի սովորական ձև է և դրա համար ընդհանրապես չէր անհանգստանում:

Նրանք ապրում էին բավական հարուստ միջավայրում, բայց մորաքույրը տեղական դպրոցի գլխավոր ուսուցչին համոզեց, որ զարմիկի ուսուցման համար գնի միայն մեկ տասներորդ մասը վերցնի՝ սպառնալով բողոքել պրեֆեկտին, եթե նա չընդունի իր առաջարկը: Գլխավոր ուսուցիչը, համաձայնելուց բացի, այլ ընտրություն չուներ, բայցևայնպես հրահանգեց ուսուցիչներին առիթը բաց չթողնել` վիրավորելու Խոսեին այն հույսով, որ նա իրեն վատ կպահի և տեղիք կտա դպրոցից վտարվելուն:

Խոսեն, որ երբևէ չէր իմացել սիրո նշանակությունը, կարծում էր, թե դա կյանքի սովորական ձև է:
Մոտեցավ ճրագալույցը: Գյուղի հոգևորականն արձակուրդում էր: Աշակերտները պետք է հավաքվեին եկեղեցում` գյուղից քիչ հեռու: Աղջիկներն ու տղաները քայլում էին և, հաշվի չառնելով, որ Հիսուս Քրիստոսի ծննդյան օրն է, խոսում այն մասին, թե ինչ են գտնելու իրենց կոշիկների մոտ հաջորդ օրը. նոր հագուստ, թանկարժեք խաղալիքներ, քաղցրավենիք, կամ հեծանիվ:

Դա առանձնահատուկ օր էր, այդ իսկ պատճառով աշակերտները լավ էին հագնված, բացի Խոսեից, որը հագել էր ամենօրյա պատառոտված իր սովորական հագուստը և այն նույն` մի քանի համար փոքր ճղճղված սանդալները, որոնք չորս տարեկանում նվիրել էր մորաքույրը՝ ասելով, որ կստանա նոր զույգ, երբ դառնա տասը տարեկան: Երեխաներից ոմանք նրան հարցնում էին, թե ինչու է այդքան աղքատ և ասում, որ ամաչում են այդպիսի շորեր ու կոշիկներ հագնող ընկեր ունենալուց:

Քանի որ Խոսեն երբեք չէր իմացել սիրո նշանակությունը, նրան ընդհանրապես չէին անհանգստացնում նրանց հարցերն ու մեկնաբանությունները:
Ինչևէ, երբ երեխաները մտան եկեղեցի, և Խոսեն, լսելով երգեհոնի ձայնը, տեսնելով վառ լույսերը, տոնական հագուստով միաբանությանը, մեկտեղ հավաքված ընտանիքներ, ծնողներ`փաթաթված իրենց երեխաներին, զգաց, որ ամենաաղքատն է նրանցից: Հավաքույթից հետո, մյուսների պես տուն գնալու փոխարեն, նա նստեց եկեղեցու աստիճանին և լաց եղավ: Եվ քանի որ երբեք չէր զգացել քնքշանք, այդ պահին միայն հասկացավ, որ միայնակ է ու անօգնական` լքված բոլորի կողմից:

Միայն հետո Խոսեն նկատեց իր մոտ նստած փոքրիկ տղային` հավանաբար իր նման ոտաբոբիկ ու աղքատ: Առաջ երբեք չէր տեսել այդ տղային և կարծեց, որ նա պետք է երկար քայլեր` այդտեղ հասնելու համար: Մտածեց. նրա ոտքերը երևի սառած են: «Նրան կտամ իմ սանդալներից մեկը` գոնե ինչ-որ չափով կմեղմացնի ցավը»:

Թեև Խոսեն երբեք չէր տեսել քնքշանք, գիտեր տառապանքի գինը և չէր ուզում, որ ուրիշներն էլ տառապեն: Իր սանդալներից մեկը տալով տղային` մյուսով վերադարձավ տուն: Սկզբում մեկ ոտքի վրա էր, հետո` մյուսի, այնպես որ ոտնատակերը շատ չմաշի քարքարոտ ճանապարհին: Տուն հասնելուն պես մորաքույրը նկատեց նրա ոտքի մի սանդալը և ասաց, որ խիստ կպատժվի, եթե մյուս օրը սանդալը չգտնի:

Խոսեն վախով պառկեց քնելու, որովհետև գիտեր, թե ինչպիսին են մորաքրոջ պատիժները: Ամբողջ գիշեր դողաց վախից, և երբ քունը մոտեցել էր, հյուրասենյակում ձայներ լսեց: Մորաքույրը ներխուժեց հյուրասենյակ, փորձելով իմանալ, ինչ է կատարվում:

Դեռևս քնաթաթախ Խոսեն սենյակի կենտրոնում տեսավ այն սանդալը, որ տվել էր փոքրիկ տղային: Այժմ, սակայն, այն շրջապատված էր տաբեր տեսակի խաղալիքներով, հեծանիվներով ու հագուստով: Իսկ հարևանները գոռում-գոչում էին, հայտարարելով, թե իրենց երեխաները թալանված են, որովհետև արթնանալով, իրենց կոշիկների մոտ ոչինչ չեն գտել:

Այստեղ շնչասպառ ներս մտավ այն եկեղեցու հոգևորականը, որտեղ նախորդ օրը տոնակատարությունն էր. եկեղեցու աստիճաններին հայտնվել էր մանուկ Հիսուսը` ոսկեզօծ հագուստով և միայն մեկ սանդալով: Տիրեց լռություն, ամեն ոք պատկերացնելով Աստծուն` լուռ աղոթում էր: Մորաքույրը լալիս ու ներողություն էր խնդրում: Իսկ Խոսեի սիրտը լի էր ավյունով և սիրով:

Գրականություն

Զահրատ, բանաստեղծություններ

Կաղանդի ծառ մը

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երկու բան պէտք է
Նախ ծառ մը — յետոյ զարդեր ծառին վրայ

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երեք բան պէտք է
— Ծառէն զարդէն զատ
Հաւատքը գալիք աղուոր օրերու

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Մէկ բան կը բաւէ — ոչ ծառ ոչ ալ զարդ —
Ատիկա խիճերն ադամանդ կարծող
Միամիտ հոգւոյս բարի խաբկանքն է

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Արդէն պատրանքը լրիւ կը բաւէ

Բարի տարի ձեզ եւ բարի պատրանք:

Կաղանդի ծառ

Ծառէն ժանեակ ծառէն մանեակ ծառէն սոխակ կախեցէք
Ծառէն թելեր ծառէն ծամեր ծառէն լոյսեր կախեցէք
Ծառէն ծաղիկ ու խաղալիկ
Ծառէն պերճանք ու զարդարանք
Ծառէն խաբկանք ծառէն պատրանք ու երազանք կախեցէք

— Կից մը տուէք — թող փլի

Նոր ծառ մʼառէք — ծառէն ձանձրոյթ կախեցէք
Ծառէն ձանձրոյթ ծառէն ձանձրոյթ ծառէն ձանձրոյթ կախեցէք

— Այդքան առատ արդէն ուրիշ ի՞նչ ունիք —

Գրականություն

Ինչ է արդարությունն ինձ համար

Արդարությունը շատ կարևոր է կյանքում։ Քանզի ոչ ոք չի ցանկանա, որ իր հետ վարվեն անարդար։ Ցավոք սրտի հենց այդ նույն մարդիկ էլ անարդար են վարվում մյուսների հանդեպ։

femida.gif

Անարդարության դեպքերի շատ եմ հանդիպել, որոնք շատ ծանր եմ տարել։ Սակայն հիմա

Գրականություն

Համո Սահյան

Աշնանամուտի ջրերը բարակ
Նորից մասուր են բերում սարերից,
Սպիտակ ու պաղ փրփուրների մեջ
Ալ-կարմիր հուր են բերում սարերից:
Առաջին սերս քրքրվեց, մնաց
Մասրենիների փշերի վրա…
Եվ մասուրի հետ ջրերն` առաջին
Սիրո սարսուռ են բերում սարերից:
Գրականություն

Մխիթար Սեբաստացի

Portrait_de_Pierre_Mékhitar_(Saint_Lazare_des_Arméniens,_Venise)_(5182840694)(crop)Մխիթար (ավազանի անունը՝ Մանուկ) Սեբաստացին սովորել է Սեբաստիայի Սբ. Նշան, ապա՝ ԷջմիածնիՍևանի, Կարինի վանքերում։ 1693 թ. մեկնել է Բերիա (այժմ՝ Հալեպ), որտեղ ծանոթացել է կաթոլիկ միսիոներների հետ։ 1696 թ. ձեռնադրվել է կուսակրոն քահանա, 1699 թ.՝ ստացել վարդապետական գավազան։ 1701 թ. Կոստանդնուպոլսում հիմնադրել է միաբանություն։ 1705 թ. Հռոմի իշխանություններից ձեռք բերելով վանք հիմնելու համաձայնություն՝ 1706 թ. Վենետիկինենթակա Հունաստանի Մեթոն բերդաքաղաքում ձեռնամուխ է եղել վանքի կառուցմանը։

1712 թ. Հռոմի պապը Սեբաստացուն շնորհել է աբբահոր կոչում։ Խուսափելով թուրքական հարձակումներից՝ 1715 թ. միաբանությունը տեղափոխվել է Վենետիկ։ 1717 թվականին Վենետիկի Ծերակույտը հրովարտակով Սբ. Ղազար կղզին շնորհել է միաբանությանը։ Այստեղ Սեբաստացին կառուցել է եկեղեցի, բացել դպրոց, պատրաստել է միաբան-գործիչներ։ Սբ. Ղազարում նա զբաղվել է մատենագիտական աշխատանքով, ղեկավարել իր սաների բանասիրական հետազոտական աշխատանքները, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր։ Սեբաստացու մահվանից հետո միաբանությունը, ի պատիվ նրա, կոչվել է Մխիթարյան։ Դեռևս կենդանության օրոք նրան մեծարել են Երկրորդ Լուսավորիչ ազգիս, Երկրորդ Մեսրոպ և այլ պատվանուններով։