Բնագիտություն

Գործնական աշխատանք

Գտնել դասագրքի 98 – 100 էջերում տրված հետևյալ տերմինների նշանակությունը և գրառել այն բլոգներում յուրաքանչյուր տերմինի դիմաց:

  1. Հյուսվածք
  2. Գոյացնող հյուսվածք
  3. Հիմնական հյուսվածք
  4. Ծածկող հյուսվածք
  5. Փոխադրող հյուսվածք
  6. Մեխանիկական հյուսվածք
  7. Էպիթելային հյուսվածք
  8. Շարակցական հյուսվածք
  9. Մկանային հյուսվածք
  10. Նյարդային հյուսվածք      

1. Միևնույն ծագում ունեցող, կառուցվածքով և գործառույթներով նման և միջբջջային նյութով միացած բջիջների խումբը կոչվում է հյուսվածք։

2. Գոյացնող հյուսվածքը ապահովում էբույսի աճն ըստ երկարության, իսկ ցողուններում և արմատներում գտնվողները՝ ըստ հաստության։

3. Բույսի օրգանիզմում կատարում է նյութերի սինթեզ և պահեստավորում։

4.Պատում է բույսի բոլոր օրգանները՝ պաշտպանելով նրան անբարենպաստ պայմանների ազդեցությունից և մեխանիկական վնասվածքներից։

5. Կազմված է անոթներից և մաղանման խողովակներից։ Այն իրականացնում է նյութերի վերընթաց և վարընթաց հոսքը՝ ջուր և սննդանյութեր մատակարարելով բույսի բոլոր օրգաններին։

6. Բույսին տալիս է ամրություն և ճկունություն։ Այն հաճախ անվանում են նաև հենարանային հյուսվածք։ Դրանց բջիջների պատերը խիստ հաստացած, փայտացած են։

7. Կենդանի օրգանիզմում ծածկող հյուսվածքների դեր է կատարում։

8. Կատարում է հենարանային և պաշտպանական դեր։

9. Կենդանիների շարժումն է։
10. ձևավորում է կենդանիների նյարդային համակարգը։

 

 

Բնագիտություն

Տիեզերքի մասին տեքստի մշակում

Տիեզերք, ընդհանրական տերմին, որը վերաբերում է գոյություն ունեցող ամեն ինչին, այդ թվում՝ մոլորակներինաստղերինգալակտիկաներին, միջգալակտիկական տարածություններին, ընդհանուր առմամբ՝ գոյություն ունեցող ողջ էներգիան և մատերիան (նյութական աշխարհը)։Գ

Քանի որ լույսի արագությունը սահմանափակ է, մեզ հասանելի են տիեզերքի միայն մեկ հատվածից եկող լուսային ճառագայթները։+ Ըստ որում, տիեզերքի որքան ավելի հեռավոր հատվածներ ենք դիտարկում, այնքան ավելի հեռավոր անցյալից է պատկերը (լուսային ճառագայթը ավելի երկար ժամանակում է հասել մեզ մոտ)։+ Ներկա տվյալներով, տեսանելի տիեզերքի տրամագիծը կազմում է մոտավորապես 93 միլիարդ լուսային տարի։+

Ըստ Մեծ պայթյունի տեսության, տիեզերքը առաջացել է 13,798 միլիարդ (± 0,037 միլիարդ) տարի առաջ։+

Տիեզերքը մեզ շրջապատող անսահման և հավերժական նյութական աշխարհն է, Երկրից մինչև տիեզերական տարածության ամենահեռուներում ֆիզիկապես գոյություն ունեցող ամեն ինչը։Գ Տիեզերքն ընդգրկում է անթիվ բազմությամբ գալակտիկաներ։Գ Մեզ տեսանելի ամենահեռավոր գալակտիկաներն այնքան հեռու են մեզանից, որ դրանցից եկող լույսը մեզ է հասնում միլիարդավոր տարիների ընթացքում։Գ Մեզանից շատ առաջ մարդիկ կարծում էին, թե Երկիրը Տիեզերքի կենտրոնն է։+Այժմ մենք գիտենք, որ չնայած Երկիրը բացառիկ կարևորություն ունի մեզ համար, բայց այն Արեգակի շուրջը պտտվող ընդամենը մի փոքրիկ մոլորակ է, իսկ Արեգակը՝ ընդամենը մեր Գալակտիկայի միլիոնավոր սովորական աստղերից մեկը։Գ

Աստղերն ինքնալուսարձակող, ջրածնի ու հելիումի գազային վիթխարի գնդեր են, որոնց կենտրոնում ջերմաստիճանը հասնում է միլիոնավոր, իսկ մակերևույթին՝ հազարավոր աստիճանների։+ Բացի Երկրից, Արեգակի շուրջը պտտվում են ևս 8 մեծ մոլորակներ (Մերկուրի, Վեներա, Մարս, Յուպիտեր, Սատուռն, Ուրան, Նեպտուն) (Պլուտոնը դասվում է գաճաճ մոլորակների կազմում։ Տես գաճաճ մոլորակներ բաժնում ) և 10-րդ ու հազարավոր փոքր մարմիններ՝ աստղակերպներ ու գիսավորներ։Գ Բայց դրանք, նույնիսկ միասին վերցրած, զանգվածով շուրջ 100 անգամ փոքր են Արեգակից։Գ

Բնագիտություն

Երաշտ

Երաշտ, տեղումների երկարատև անբավարարություն՝ օդի բարձր ջերմաստիճանի, ցածր հարաբերական խոնավության պայմաններում։ Երաշտը անապատացման բնական գործոններից է և հանգեցնում է բույսերի աճի ու զարգացման անկման, երբեմն՝ չորացման։

Երաշտը ՀՀ֊ ում

ՀՀ-ում երաշտը ձևավորվում է անտիցիկլոնային ռեժիմի պայմաններում՝ հիմնականում արևադարձային չոր օդային զանգվածների ներխուժման հետևանքով։ Երաշտը լինում է հողային և մթնոլորտային։ Հողային երաշտի դեպքում բույսերը տուժում են անձրևների երկարատև բացակայությունից և հողի արմատաբնակ շերտի չորացումից։ Մթնոլորտային երաշտի դեպքում հողում լինում է խոնավության որոշ պաշար, որն առանց անձրևների (հարաբերական խոնավությունն իջնում է 30%-ից) չի լրացվում և սպառվում է։ Երաշտի ժամանակ բույսն արմատների միջոցով դժվարությամբ է ջուր ստանում, գոլորշացող ջրի քանակը գերազանցում է հողից ստացածին, հյուսվածքների ջրով հագեցվածությունն ընկնում է, խախտվում են լուսասինթեզի և ածխածնային սնուցման բնականոն պայմանները։ Հաճախ հողային երաշտին նախորդում է մթնային երաշտը։ Երաշտը լինում է տարվա բոլոր սեզոններին։

Առավել վտանգավոր երաշտներ

Առավել վտանգավոր են գարնանային-ամառային և ամառային-աշնանային երաշտները։ Ամառային երաշտների ժամանակ կեսօրին օդի ջերմաստիճանը բարձրանում է 25-30 °C-ից, և հողի արմատաբնակ շերտը զրկվում է խոնավությունից, տևողությունը ԱպարանիԼոռու դաշտերումԱշոցքի սարահարթումԿոտայքի սարավանդում՝ 40-50, Սևանի ավազանումՇիրակի դաշտում՝ 70-90, Թալինի սարավանդումՍիսիանում՝ 110-120, Արարատյան դաշտումՎայոց ձորումՄեղրիում130-150 օր է։ ՀՀ-ում Երաշտը դիտվում է անգամ լեռնային արոտավայրերում։ Մթնային Երաշտները գրեթե ամեն տարի դիտվում են Արարատյան գոգավորությունումՎայոց ձորումՍյունիքում մինչև 1500-1600 մ, Լոռի-Փամբակում, Աշոցքի սարահարթում՝ մինչև 1000 մ բարձրություններում։

Վերջին 50 տարիներին ՀՀ-ում առավել սակավ տեղումներ դիտվել են 196119621965197119801985198919982000 թվականներին։ Գարնանային ուժեղ երաշտ դիտվել է 1961թվականին, ամառային՝ 19561961 թվականին, աշնանային՝ 19521964 թվականին, ձմեռային՝ 19551958, 1961, 1989, 2000 թվականներին, առավել բարձր ջերմաստիճաններ՝ 1998, 2000 թվականներին (2000 թվականին Արարատյան դաշտում 37 օր օդի ջերմաստիճանը գերազանցել է 36 °C-ից, 22 օր՝ 38 °C-ից)։

Երաշտի կանխումը

Երաշտը կանխելու համար կիրառվում է ագրոտեխնիկա և հողաբարելավման միջոցառումների համալիր՝ հողի նախացանքային մշակում, պարարտացում, դաշտերում ձյան կուտակում, ոռոգում և այլն։

Բնագիտություն

Ծովային և Ցամաքային ամենախոշոր կենդանիները

28-264x400

Աշխարհի ամենամեծ կենդանին կապույտ կետն է: Նրանց անվանում են նաև երկնագույն կետեր, երկարությունը 30 մետր է, իսկ կշռում են նրանք 180 տոննա: Միայն կապույտ կետի լեզուն 2 տոննա է կշռում՝ ճիշտ այնքան, որքան ասիական 1 փիղը, իսկ սիրտը 1 փոքր ավտոմեքենայի չափ ունի ու կշռում է 600 կգ:

Նա կարող է սուզվել մինչև 540 մետր ու մնալ ջրի տակ ընդամենը 20 րոպե: Կապույտ կետերը կարող են հաղորդակցվել 1500 կմ հեռավորության վրա լողացող իրենց ցեղակիցների հետ: Իսկ նորածին ձագի երկարությունը 9 մետր է, կշռում է այն 2 տոննա:
Ջրային այս հսկան սնվում է միայն ծովային փոքրիկ կենդանիներով՝«կրիլ» անվամբ, որի օրական չափաբաժինը 3 տոննա է:

250px-Elephant_near_ndutu

Իսկ ցամաքում ապրող ամենախոշոր կենդանին աֆրիկական փիղն է: Այս փղերի արուների երկարությունը մոտ 7,5 մետր է, բարձրությունը՝ 3,5 մետր, իսկ քաշը գերազանցում է 6 տոննան:

Աֆրիակական փղերի 500-600 հազար տեսակ կա ամբողջ աշխարհում: Նրանք աշխարհի այն միակ չորքոտանին են, որոնց բոլոր 4 ոտքերը միևնույն չափսերի են:
Հասուն աֆրիկյան փղի 1 ականջը կշռում է 85 կգ: Օրական նրանք ուտում են 300 կգ խոտ ու ծառի տերև, օգտագործում 270 լիտր ջուր: Ապացուցված է, որ այս փղերի ինտելեկտը հավասարազոր է մարդու ինտելեկտին:

Ամբողջ աշխարհում փղերը միակ կենդանիներն են, որոնք տարվա մեջ իրենց սատկած հարազատներին հարգելու օր ունեն:

Բնագիտություն, Էկոլոգիա

Քամու էներգիա

downloadfile

Քամու էներգիան վերաբերում է վերականգնվող էներգիայի, քանի որ դա արևի գործունեության հետևանք է: Քամու էներգիան արագ զարգացող արդյունաբերություն է:

Հողմային էներգիան, որը հանդիսանում է արեւի էներգիայի ածանցյալը, ձևավորվում է Երկրի մակերեսի անհավասար ջեռուցման շնորհիվ: Ամեն ժամ Երկրի վրա ստանում է 100,000,000,000,000,000 կՎտժ արեւի էներգիա: Արևային էներգիայի մոտ 1-2% -ը վերածվում է քամու էներգիայի: Այս ցուցանիշը 50-100 անգամ ավելի է, քան Երկրի բոլոր բույսերը կենսազանգվածի վերածված էներգիայի քանակից:

Մի քանի հազարամյակների ընթացքում մարդկությունը քամու էներգիան օգտագործում է: Քամին հովանավորեց նավերի առագաստները, հողմաղացներ ստեղծեց: Քամիի կինետիկ էներգիան միշտ եղել և մնում է գրեթե ամբողջ Երկրի բոլոր անկյուններում: Քամու էներգիան գրավիչ է էկոլոգիական տեսանկյունից. Մթնոլորտում արտանետումներ չկան, վտանգավոր ռադիոակտիվ թափոններ չկան:

Քամին, որպես էներգիայի հիմնական աղբյուր, ոչինչ չի ծախսում: Բացի այդ, այս էներգիայի աղբյուրը կարող է օգտագործվել ապակենտրոնացված: Նման ենթակառուցվածքներ ստեղծելու անհրաժեշտություն չկա, ինչպես, օրինակ, նավթի կամ բնական գազի այրվող էլեկտրաէներգիայի արտադրության և փոխանցման գործում։